News and events » "Հայկական վերածնունդը" վեր է կանգնած քաղաքական խաղերից ու անձնական շահերից

Hartak.am-ի հյուրն է "Միավորված հայեր" կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը 

Պարոն  Ավագյան,  սկսենք ավանդական դարձած հարցից .  Ինչի՞ց  ելնելով միացաք ՛՛Հայկական վերածնունդ՛՛ միավորմանը: 

-Ինչպես հայտնի է, քաղաքականության հիմքը նպատակն է: ը` որպես պետականամետ ուժ, միշտ հավատարիմ է մնացել իր նպատակին` Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, կպաշտպանվեն մարդու իրավունքները, ուժի օրենքը և փողի իշխանությունը կզիջեն ազգին ծառայող օրենքին: Իսկ կուսակցության գաղափարախոսության հենքը ոչ թե կապիտալի և փողի իշխանությունն է, այլ` ազգի շահը:

Մենք գիտակցում ենք, որ ազգային գաղափարախոսությունը վեր է կանգնած հասարակակական խավերից, կուսակցությունների և անհատների շահերից: Դրա հենքում պետք է լինեն սոցիալ-իրավական արդարությունն ու բարոյականությունը, որոնք առաջնորդելու են մեր ժողովորդին դեպի հասարակական համերաշխություն:

Ինչ վերաբերվում է նրա գերակա խնդիրներին, դրանք են` նպաստել Հայաստանի պետականության ամրապնդմանը, գիտական, սոցիալ-տնտեսական և հոգևոր ներուժի զորացմանը, հայ ժողովրդի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը, քաղաքական կայունացմանը, քաղաքացիական հասարակության կառուցմանը և այլն:

Ակնհայտ է, որ "Միավորված հայեր" կուսակցության նպատակը, գաղափարախոսությունը և գերակա խնդիրները համահունչ են պետականամետ  "Հայկական վերածնունդ" հասարակական քաղաքական միավորման նպատակին, գաղափարախոսությանն ու խնդիրներին: Հետևաբար, "Միավորված հայեր" կուսակցությունը "Հայկական վերածնունդ" միավորման հետ համատեղ կկարողանա իրագործել իր նպատակն ու խնդիրները` կյանքի կոչելով իր գաղափարախոսությունը:

Այսօր հայ ժողովուրդը իր պատմական երկրում իրեն օտար է զգում: Դե ֆակտո երկրում գործում է քաղաքական գերակայությունը, որի հիմքում ընկած է կապիտալի և փողի իշխանությունը: Ժողովուրդը կորցրել է հավատը իշխանության և իր ապագայի հանդեպ: Չի գործում իրավունքի գերակայությունը, օրենքները ծառայում են օլիգարխներին, արդյունքում հայ ժողովուրդն իր պաշտպանությունը և արդարությունը տեսնում է միայն հարստության մեջ: Այս վիճակում մեր երկիրը չունի ապագա:

Հայ ժողովրդի հավատը դա նրա հոգու լույսն է: Եվ "Հայկական վերածննդի" այսօրվա առաջին քայլերը հավատ են ներշնչում, որ կվերականգնվի այդ հոգու լույսը: Համոզված եմ, որ այն կտանի դեպի իշխանության և իր ապագայի հանդեպ վստահության: 

Անձամբ Դուք ի՞նչ առաքելություն եք իրականացնում միավորման կազմում 

Մասնակցում եմ "Հայկական վերածնունդ" միավորման ծրագրի կոնցեպտուալ դրույթների մշակմանը, բանակցություններ եմ վարում գիտական, կրթական և իրավական ոլորտում գործող հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ` ներկայացնելով միավորման գաղափարախոսությունը, նպատակն ու խնդիրները:

Հավատը և վստահությունը, որ "Հայակական վերածնունդը" վեր է կանգնած քաղաքական խաղերից ու անձնական շահերից և կյանքի կկոչի իր գաղափարախոսությունը` հիմնվելով իր նպատակի և խնդիրների վրա: 

Այդ վստահությունն ի՞նչ հիմքեր ունի: 

 Ժողովրդի, այդ թվում` երիտասարդների և "Միավորված հայեր" կուսակցության            անդամներ հետ շփումը: 

Իմ և "Միավորված հայեր" կուսակցության դիրքորոշումը Սահմանադրության բարեփոխումների  վերաբերյալ ամրագրված են կուսակցության ծրագրի սահամանդրական ոլորտի բաժնում: Մենք կողմ ենք իրական բարեփոխումներին ցանկացած ոլորտում: Իսկ ինչ վերաբերվում է գործող իշխանության կողմից ներկայացված սահմանադրական "բարեփոխումներին", ապա "Միավորված հայեր" կուսակցությունը և անձամբ ես դեմ ենք դրանց, քանի որ այդ "բարեփոխումների" հիմնական նպատակը քաղաքական է` վերարտադրել  գործող իշխանությունը:

Հարկ եմ համարում նշել, որ չարիքի փոքրագույնը կլինի ընդգրկել բարեփոխումների մեջ "Հայկական վերածնունդ" միավորման կողմից ներկայացրած դիրքրորշումները, որոնք համընկնում են "Միավորված հայեր" կուսակցության առաջարկների հետ:

Ինչպիսի՞  քաղաքական ապագա է սպասվում  Հայաստանին 

Առաջին հայացքից կարող է թվալ` թե մեր քաղաքական համակարգում ամեն ինչ հաշվի է առնված: Սրանում փորձում է համոզել առողջ դատողությունս: Սակայն ներքին ձայնս ասում է, որ այդ քաղաքական իրավիճակը չի հաջողվի անփոփոխ պահպանել երկար ժամանակահատվածում:

Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը հոգնել է ոչ թե իր կյանքից, այլ` իշխանությունից, և ցանկանում է իրական բարեփոխումներ, առանց քաղաքական նպատակների:

Ցավոք, մեր երիտասարդության մի հատվածին միայն մի միտք է տանջում` ինչպես հեռանալ մայր հայրենիքից: Այո, մեր երկիրը հիվանդ է, նա իսկապես ծանր աղետի վիճակում է գտնվում: Ազգովին, համատեղ բուժելու փոխարեն մենք նրան լքում են... Երբ լքում ենք հիվանդ մորը, մեղավորներին արդարացում չկա... Բայց դա այլ ցավոտ հարց է:

Ելնելով վերը նշվածից, ինձ իրական չի թվում այն սցենարը, որ Հայաստանում կշարունակի տիրել ավտորիտար քաղաքական ռեժիմը` ՀՀԿ գլխավորությամբ:

Հղում` http://www.hartak.am/arm/print.php?id=47443

07.09.2015