Statements » «Միավորված հայեր»-ը նախընտրական շտաբ է բացել Աբովյանում

 

«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն այսօր` ապրիլի 12-ին, ուղևորվել է Կոտայքի մարզ` Աբովյան քաղաքում նախընտրական շտաբի բացման կապակցությամբ: նրա գլխավորությամբ տեղի է ունեցել նախընտրական շտաբի բացման պաշտոնական արարողությունը:

Շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբան Սերգեյ Բուդաղյանը: Շտաբի բացման ժամանակ նախընտրական քարոզչության ծրագրի շրջանակներում հավաքվածների առջև ելույթ է ունեցել Ռուբեն Ավագյանը: Նա պատասխանել է նաև մի խումբ ընտրողների հարցերին: Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իրականացնելու նաև իրավաբանական խորհրդատվություն ընտրողների համար: