Statements » 2012-04-06

 

«Միավորված հայեր» կուսակցությունը քաղաքական դաշտը բաժանում է երեք ուժերի

 

«Միավորված հայեր» կուսակցությունը քաղաքական դաշտը բաժանում է երեք ուժերի, ընդդիմադիր՝ մեր նախկին իշխանամետները, իշխանամետ՝ ներկայիս իշխանությունները և պետականամետ՝ երրորդ ուժը, որը մենք համարում ենք մեր ազգի ապագան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը, հավելելով, որ իրենք իշխանամետ և պետականամետ հակացությունները տարբերակում են:

«Իշխանամետը ծառայում է իր աթոռին, իսկ պետականամետը ծառայում է ազգին:Մենք պատրաստ ենք համագործակցել և իշխանամետ և ընդդիմադիր ուժի հետ, եթե նրանք ծառայում են հայ ազգին», - նշեց Ավագյանը:

Վերջինիս համոզմամբ այս ընտրությունները շատ կարևոր և որոշիչ են լինելու: Ռուբեն Ավագյանը ներկայացրեց նաև կուսակցության նպատակը և գաղափարախոսությունը.

«Մեր նպատակն է Հայսատանը դարձնել ճշմարիտ, սոցիալ-իրավական, ժողովրդավարական երկիր: Բոլորս հաավասար կինենք իրավունքի առջև՝ ուժի օրենքը և փողի իշխանությունը իրենց տեղը կզիջեն արդարությանը», - նշեց Ավագյանը:

Lurer.com