«Միավորված հայեր» կուսակցությունն առաջիկա ընտրություններին հանդես է գալու այն պատասխանատվությամբ, որ իրենից սպասելիքը շատ մեծ է: Այդ մասին այսօր` ապրիլի 11-ին, «Անի» հյուրանոցում կազմակերպված «Ընտրամարտի» ժամանակ հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Երանոսյանը: «Հաշվի առնելով, որ «Միավորված հայեր» կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում խորհրդարանական ընտրությունների, գիտակցելով այս երեւույթը, կուսակցությունը, որպես նոր ուժ շատ բան է ասելու հասարակությանն, իր ընտրողներին, չկողմնորոշված զանգվածին»,- նշել է նա եւ ասել. «Երրորդ ուժ, Նոր ուժ, նոր դեմքեր»: Նրա խոսքով, կուսակցությունը ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: «Ծրագրվում են առանձին հանդիպումներ շրջաններում, նաեւ մեթոդիկ մեկնաբանություններ, առանձին ներկայացում: Հիմնականում մեր ընտրազանգվածը մտավորականությունն է, հանրապետության ինտելեկտուալ կարողությունը: Ուստի համարում ենք, որ մեր ընտրազանգվածը նախապես հայտնի է, եւ նրա հետ էլ աշխատելու ենք»,- ասել է Աշոտ Երանոսյանը:
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ » «Միավորված հայերի» ընտրազանգվածը նախապես հայտնի է