Заявления » «Միավորված հայեր» կուսակցության կարգախոսը

 

«Երրրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր»` «Միավորված հայեր» կուսակցության կարգախոսը

 

eMedia.am, 06.04.2012 | «Միավորված հայեր» կուսակցության կարգախոսն է «Երրրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը: Նա նշել է, որ ցուցակում ընգրկված են 20% գիտնականներ, 70% իրավաբաններ, 40%-ը կանայք են, 60%-ը` երիտասարդներ:

Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, նա նշել է, որ իրենց դիմել են և՛իշխանամետ, և՛ ընդդիմադիր թևերը: 

«Դե ֆակտո և դե յուրե կհամագործակցենք թե իշխանության, թե ընդդիմության հետ հանուն արդար ընտրությունների»,- ասել է Ռ.Ավագյանը, նշելով, որ միասնական շտաբին իրենք չեն հավատում. «Միանալ անպայման նշանակում է փաստաթո՞ւղթ ստորագրել: Միանալը նա է, որ ցանկացած խախտում, մենք կդարձնենք հրապարակային»: 

Կուսակցության քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից: Գնահատելով խորհրդարան անցնելու կուսակցության հնարավորությունը, Ռուբեն Ավագյանն ասել է. «Մենք տոկոսների հետևից չենք ընկնում: Մեր առաջին նպատակն է վերադարձնել ժոողովրդի հավատն իշխանության հանդեպ: Եթե ժողովուրդն ընտրի իր ապագան ուրեմն հաղթելու է ու մենք հայտնվելու ենք Ազգային ժողովում»: