Интервью с Рубеном Авакяном » "Միավորված հայերը" երկրի ապագան է

 

<<Միավորված հայեր>>-ը հավատում է համամասնական ընտրակարգով արդար ընտրությունների հեռանկարին:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից մեկը <<Միավորված հայեր>> կուսակցությունն է: <<Միավորված հայեր>>-ն այս ընտրություններին մասնակցում է առաջին անգամ՝ որպես երրորդ ուժ և նոր դեմքեր: Այսպես է բնութագրում համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցությունը կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանը:

Վերջինս իր կուսակցության առաքելությունը համարում է խորհրդարանը օլիգարխներից ու նախկին դատվածներից մաքրելը:

<<Մենք քաղաքական դաշտը բաժանում ենք երեք ուժերի՝ իշխանամետ-ներկան, ընդդիմություն-անցյալը և պետականամետ-ապագան>>, -ասաց Ռուբեն Ավագյանը՝ հավելելով, որ հենց <<Միավորված հայերն>> է երկրի ապագան:

Կուսակցության առաջնորդը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե ընտրողը կուսակցությանը չի ճանաչում. <<Իսկ ո՞վ է ասում, որ չենք երևացել, մենք ունենք 7000 տպաքանական ունեցող <<Միավորված հայեր>> շաբաթաթերթ, որի միջոցով տարածում ենք մեր գաղափարախոսությունը: Ունենք կայքեր: Մեր թերթը ստանում են բոլոր քաղաքապետարանները, գյուղապետարանները, դպրոցները, հիվանդանոցները>>:

Այսինքն՝ ըստ Ռուբեն Ավագյանի՝ իրենց քաղաքական ներկայությունը դաշտում եղել է, մասնակցել են երկրի քաղաքական անցուդարձին (դեմ են արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին, դատապարտել են «Մարտի մեկը»), և եթե ինչ-որ մեկը <<Միավորված հայերին>> չի ճանաչում, թերթեր չկարդալուց է:

28.03.2012