Интервью с Рубеном Авакяном » «Նոր ուժ, նոր դեմքեր»

«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյան

իրավաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հարց: Պարոն Ավագյան, ի±նչ ակնկալիքով եք մասնակցում խորհրդարանական ընտրություններին:

Պատասխան: «Միավորված հայեր» կուսակցությունն ակնկալում է Հայաստանում ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության ստեղծում, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, և որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները: Մի խոսքով, գերակա ակնկալիքն է վերականգնել ժողովրդի հավատը ապագայի հանդեպ, պետության հանդեպ, իշխանության հանդեպ: Դա հնարավոր է միայն իշխանությունը ժողովրդին վերադարձնելով` ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների միջոցով:

Հարց: Քանի± մանդատի եք հավակնում:

Պատասխան: Մանդատների քանակը որոշելու են մեր ընտրողները:

Հարց: Ինչո±ւ է «Միավորված հայեր» կուսակցության համամասնական ցուցակը կազմված ընդամենը 29 անունից:

Պատասխան: Մենք ղեկավարվում ենք ո°չ թե քանակով, այլ` որակով: Մենք իրատես ենք, ուստի ցուցակում ընդգրկել ենք գիտնականներ, իրավաբաններ և տնտեսագետներ:

Հարց: Ովքե±ր են ձեր ընտրողները:

Պատասխան: Մեր ընտրողները նրանք են, ովքեր ցանկանում են վերադարձնել իշխանությունը ժողովրդին, մտածում են իրենց և իրենց երեխաների ապագայի մասին, ովքեր ցանկանում են ունենալ իրապես ընտրված իշխանություն:

Հարց: Որքանո±վ եք մրցունակ համարում Ձեր կուսակցությունն ընդհանրապես և համամասնական ցուցակը` մասնավորապես:

Պատասխան: Մեր կուսակցության մրցունակության ցուցանիշը ցույց կտան ընտրությունների արդյունքները:

Հարց: Ո±ւմ եք համարում ձեր հիմնական մրցակից:

Պատասխան: «Միավորված հայեր» կուսակցության` որպես «Երրորդ ուժ»-ի, քաղաքական դաշտն ազատ է: Այն ուժերը, որոնք իրենց հայտարարում էին երրորդ ուժ, այսօր գտնվում են կա°մ իշխանամետների ցուցակներում, կա°մ ընդդիմության դաշտում:

Հարց: Ինչո±ւ հանկարծ որոշեցիք վերսկսել ակտիվ գործունեությունը 9 տարվա ընդմիջումից հետո:

Պատասխան: Մենք մեր քաղաքական գործունեությունը չենք դադարեցրել այս տարիների ընթացքում, մասնակցել ենք քաղաքական անցուդարձին, մեր կայքերի և 7000 տպաքանակով լույս տեսնող «Միավորված հայեր» պաշտոնաթերթի միջոցով կապը պահպանել ենք մեր ընթերցողների և համախոհների հետ: Հաշվի առնելով մեր իրական ուժերը, բնականաբար, մայիսյան ընտրություններից առաջ ակտիվացրել ենք մեր աշխատանքները:

Հարց: Ո±րն է Ձեր կուսակցության տեղը քաղաքական դաշտում:

Պատասխան: «Միավորված հայեր» կուսակցությունը քաղաքական դաշտը բաժանում է երեք ուժերի` ընդդիմադիր (անցյալը), պետականամետ (ապագան) և իշխանամետ (ներկան): ՙՄիավորված հայեր՚ կուսակցությունը ՙԵրրորդ ուժ է՚, ո°չ ձախ է, ո°չ աջ, այլ պետականամետ, կենտրոնամետ ուժ է:

Կուսակցության գաղափարախոսության հիմքում դրված է ազգի շահը: Մենք ընդունում ենք ազատականացված տնտեսության քաղաքականությունը` ներառելով սոցիալիստական տնտեսության կառավարման որոշ դրույթներ, մասնավորապես, պետական կարևորագույն ճյուղերում պետության պարտադիր մասնակցությունը և վերահսկողությունը (ԱԷԿ, էլեկտրոցանց, կապ, ռազմաարդյունաբերական համալիր և այլն):

Որպես պետականամետ ուժ` այն պատրաստ է համագործակցել թե° իշխանության, թե° ընդդիմության ուժերի հետ, եթե նրանք ղեկավարվում են իրավունքի գերակայությամբ և ծառայում ազգի գերակա խնդիրների լուծմանը:

Հարց: Ըստ Ձեզ, կարո±ղ եք հաջողություն ունենալ այն դեպքում, երբ հասարակությունը գրեթե անտեղյակ է կամ առաջին անգամ է լսում Ձեր կուսակցության մասին, ծանոթ չէ կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և համամասնական ցուցակում ընդգրկված անձանց:

Պատասխան: Ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքանով է հասարակությունը իրազեկ կուսակցության գործունեությանը և համամասնական ցուցակում ընդգրկված անձանց: Ինչ վերաբերում է կուսակցության ծրագրին և գաղափարախոսությանը, ապա 2000 թվականից կայքերի միջոցով, իսկ 2003 թվականից նաև ՙՄիավորված հայեր՚ պաշտոնական շաբաթաթերթի միջոցով պարբերաբար ներկայացվում է հանրությանը:

Հարց: Հնարավո±ր եք համարում ինքնաբացարկը և այդ դեպքում կոչ կանե±ք Ձեր ընտրողին` պաշտպանել ընտրությունների մասնակից որևէ ուժի, և ո±րը կլինի այդ ուժը:

Պատասխան: Միանշանակ ո°չ, ինքնաբացարկը բացառվում է:

Հարց: Քանի± անդամ ունի ձեր կուսակցությունն այսօր` ընտրությունների նախաշեմին:

Պատասխան: Մեր կուսակցությունն ունի 5000 անդամ:


Հարցադրումը` Անահիտ Ասատրյանի

report.am թղթակից