Նորություններ և իրադարձություններ » Հայտարարություն - դիմում

(Նյութը տպագրվել է Հայկական Ժամանակ, 07.02.2017 N21(4137) Էջ 6-ում)

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»                                                                         ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ 

«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) հիմնադիրներից նախկին «Միավորված հայեր» կուսակցության անդամները ցավով հայտարարում են, որ նորաստեղծ ՀՎԿ-ն իր շուրջ երկամյա գործունեության ընթացքում ի վիճակի չեղավ կյանքի կոչել որդեգրած հիմնադրույթները, որոնք համահունչ էին «Միավորված հայեր» կուսակցության ծրագրին: Դրան նպաստեց «Օրինաց երկիր» կուսակցությունից (ՕԵԿ) ժառանգած գործելակերպը՝

-հակառակ «Միավորված հայեր» կուսակցության հետ 01.06.2015 թ. կնքած համաձայնագրի՝  ՕԵԿ-ի դե յուրե չլուծարվելն ու նորաստեղծ ՀՎԿ-ին չմիանալը, կուսակցության կառավարման համակարգի դե ֆակտո ուզուրպացումն ու ՀՎԿ-ի հիմնադիր կուսակցությունների քաղաքական մեկուսացումը: Մասնավորապես՝

 -կուսակցության սկզբնական, համայնքային, տարածքային ու մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերում և վարչության խորհրդում միայն ՕԵԿ-ի անդամների նշանակումը, ինչպես նաև 2016թ. ՏԻՄ ընտրություններին նրանց առաջադրումը,                                                              

-կուսակցության միանձնյա ղեկավարումը, խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը՝ ՀՎԿ-ն, լինելով գաղափարախոսությամբ պետականամետ ուժ, հայտարարում է իրեն ընդդիմադիր, սակայն վարում է պոպուլիստական, ականջահաճո քաղաքականություն:

ՀՎԿ Կառավարման խորհրդի կազմից նախկին «Միավորված հայեր» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները նշված և այլ թերությունների վերացման առաջարկով 08.10.2016թ. Հայտարարությունով դիմել են կուսակցությանը ևքանի որ ընձեռված ողջամիտ ժամկետում ոչինչ չփոխվեց, 18.01.2017թ. ՀՎԿ-ի ղեկավարությանը գրավոր կերպով հայտնել են  իրենց անդամությունը դադարեցնելու մասին:

Մենք համոզված ենք, որ եթե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շարունակի ՕԵԿ-ից ժառանգած  քաղաքականությունը, ապա ի վիճակի չի լինելու ձեռք բերել ժողովրդի հավատն ու վստահությունը:   

«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից և Կառավարման  խորհրդի նախկին անդամներ՝ Ռուբեն Ավագյան, Հրաչիկ Հակոբջանյան, Վաղարշակ ՎարդանյանՀովհաննես Հովհաննիսյան և ուրիշներ

 

06.02.2017թ.