Հայտարարություններ » Ժամանակն է թոթափելու


Վերջին ժամանակներս քաղաքական տարբեր ուժերը ավելի հաճախ են անդրադառնում մարտի մեկի իրադարձություններին` պահանջելով ստեղծել նոր հանձնաժողովներ դեպքերի քննության համար:
Հարց է ծագում. ի՞նչն է պատճառը, որ հատկապես ընդդիմադիր դաշտում ակտիվացրել են «մարտի մեկի» շահարկումը: Իսկապես, որտե՞ղ է «թաղված շան գլուխը»:
Ցանկացած հանձնաժողով,  կազմված ընդդիմադիր կամ դիմադիր դաշտի ներ, հետապնդում է մեկ նպատակ` օգտագործելով կամ սքողելով  իրականությունը հարված հասցնել հակառակ կողմին:
Վրեժխնդրության մոլուցքը, որով տառապում է ՀԱԿ-ը, ոչ մի լավ հետևանքի չի հանգեցնի: Անհասկանալի է, քանի որ ժամանակին, ղեկավարելով երկիրը, ներկայիս ՀԱԿ-ը պարզապես չքավորության մատնեց այն: Նրանց թվում էր  թեԲ  Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես այդ գործընթացի նախաձեռնող  ու իրականացնող , և թեԲ Գագիկ Ջհանգիրյանը`  որպես այդ տարիների գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ: Գուցե, վերջապես, նրանց վրա Աստծո հայտնությու՞նն է իջել, և նրանք ցանկանում են պետության ու սեփական ժողովրդի առջև գործած մեղքերը հրապարակայնորեն ընդունել, այդ թվում` մարտի մեկի դեպքերին ՀԱԿ-ի անդամների ակտիվ մասնակցությունը: Եթե այդպես է, ապա դա խիստ գովելի է, և մենք ողջունում ենք  նման համարձակ քայլը:
Սակայն խիստ կասկածելի, անտրամաբանական են ՀԱԿ-ի քայլերն ու հայտարարությունները. ճշմարտությունը պարզելու համար մեր ժամանակներում անիմաստ է  միայն մեկ քաղաքական ուժի կողմից որևէ հանձնաժողովի կազմումը: Եվ ինչքան էլ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հավաստի իրենց սկզբունքայնության և անաչառության մասին, միևնույն է` առկա են իրենց  իսկ պատճառով Հանրապետության ալան-թալանն ու ժողովրդի ծայրաստիճան չքավորությունը, և, որպես դրանց անմիջական հետևանք, մարտիմեկյան դեպքերն ու  այն ուժերը, ովքեր փորձեցին քաղաքական ավանտյուրայի միջոցով կառավարման լծակները շրջել կամ պահել իրենց ձեռքում:
Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են: Ոչ ոք հավանաբար չէր սպասում, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններում կարող են հաղթել ընդդիմադիր ուժերը: Դա ամպրոպ էր պարզ երկնքում: Այժմ Հայաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ կատարվում են քաղաքական ուժերի վերախմբավորում: Եվ երրորդ ուժը համարում է, որ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը այս հանգամանքի անմիջական շահարկումն է` ձեռք բերելու համապատասխան  դիվիդենտներ:
Իսկ ինչու՞ նմանատիպ հանձնաժողովները ընտրվում են միայն ԱԺ-ից. Սամվել Նիկոյան, ավելի վաղ` Դավիթ Լոքյան: Օբյեկտիվությունը պարզելու համար արդարացի կլիներ այդ հանձնաժողովների կազմում ներգրավել նաև այլ քաղաքական ուժերի, որոնք ընտրությունների արդյունքում չեն հայտնվել ԱԺ-ում:
Հարգելով Գագիկ Ջհանգիրյանին և նրա նախաձեռնությունը` «Միավորված Հայեր» կուսակցությունը նույնպես առաջարկում է կազմել այդպիսի հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել ընդդիմադիր ու իշխանամետ քաղաքական ուժերին, ինչպես նաև` երրորդ ուժին: Ընդ որում, ճիշտ կլինի, որ հանձնաժողովը ղեկավարի հենց այդ չեզոք` երրորդ ուժը: Արդյունքում` կպարզվի ճշմարտությունը և նախագահական ընտրություններից առաջ ոչ ոք «մարտի 1-ը» շահարկել արդեն չի կարող:
Չմոռանանք, որ նեղ` անձնական ամբիցիաները լի են վտանգավոր հետևանքներով: Ով, ով, Հայաստանը հենց դրա մեծագույն տուժողն է այս 20 տարիների ընթացքում: Քաղաքական ուժերի կողմից կրկին  փորձ է արվում նախկին ձևով գործելու: Այսինքն, նախագահական ընտրություններից հետո, նորից է շարունակվելու պետության ու բնակչության կեղեքումը: Ի՞նչ նշանակություն ունի հասարակ քաղաքացու համար, թե իշխանության ղեկին գտնվող, իր իրավունքները ոտնահարող  օլիգարխը կամ գործարարը ի՞նչ գույն ունի` կարմիր, կապույտ,  թե` նարնջագույն:
Ցավը կա և ցավը մնում է: Նման անձանց և նրանց հովանավորող համակարգի պատճառով էր, որ որպես նրանց հակակշիռ, 2000 թվականին ստեղծվեց «Միավորված հայեր» կուսակցությունը, որը անաչառ կերպով, հանդես գալով որպես երրորդ ուժ, գործում է հանուն Հայաստանի Հանրապետության և նրա բնակչության իրավունքների իրական պաշտպանության:
«Միավորված հայեր» կուսակցությունը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին`  վեր կանգնել անձնական շահերից և քաղաքական խաղերից և, ի շահ Հայրենի պետության ու ժողովրդի, գործել Օրենքի շրջանակներում:
 Հանուն օրենքի և օրինականության` իրականացնենք նախագահական ընտրությունները: Համատեղ թոթափեԲնք վերջին 20 տարվա ամոթալի քաղաքականության հետևանքները:


«Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհուրդ
08.10.2012թ.