Ինչպես փոխանցում է ռուսական «Իզվեստիան», Հուլիսի 1-ից ռուսական զորամասը, որը ապահովում է Ադրբեջանում գտնվող «Գաբալա» ռադիոտեղորոշման կայանի գործունեությունը, անցնում է կայանի հերթափոխությամբ սպասարկմանը: Սա նշանակում է մասնակի կամ ամբողջական զորքի դուրսբերում: Ռուս սպաներն արդեն խնդրել են իրենց ընտանիքներին դուրս բերել Ադրբեջանի տարածքից և ուղարկել Ռուսաստանի Դաշնություն: «Գաբալա»-ի տարածքում արդեն փակվել է գործող զինվորական հոսպիտալը, դպրոցն ու մանկապարտեզը: Ի դեպ, երկար բանակցություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն եկել է այն ենթադրության, որ ավելի շահավետ է կառուցել երկու նոր ռադիոտեղորոշման կայաններ Վորոնեժում, քան Ադրբեջանից վարձակալությամբ ստանալ իրավունք` օգտագործելու «Գաբալա»-ն: Ընդ որում, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների թեմաներից մեկը եղել է վարձակալության գումարային չափը: Ադրբեջանը «Գաբալա»-ի շահագործման համար տարեկան պահանջում է 300 մլն. դոլար:
Հիշեցնենք, որ նույն «Իզվեստիային» տված իր հարցազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսանն, այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կտրամադրի իր տարածքը ռադիոտեղորոշման կայան տեղադրելու համար, պատասխանել էր, որ նման առաջարկ ստանալու դեպքում` Հայաստանը պատրաստ է քննարկել այն:
Սարգիս Հովհաննիսյա