Նորություններ և իրադարձություններ » «Կենտրոն» հեռուստաընկերության վիճակը` կայուն վատ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն «Կենտրոն» հետուստաընկերության շուրջը ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ Ծառուկյանը դժգոհ է ոչ միայն քարոզչությունից, որը իրականացվել է «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից պառլամենտական ընտրությունների ժամանակ, այլ նաև ֆինանսական վիճակից, որը տիրում է հեռուստաընկերությունում: Մեր աղբյուրների պնդմամբ` այստեղ կադրային մեծ ջարդ է սպասվում: Արդեն հայտնի է, որ տնօրեն Սերգեյ Ադումյանը ազատվել է պաշտոնից: Մոտ ապագայում սպասվում է նոր տնօրենի, ինչպես նաև փոխտնօրենների նշանակման հարցերի քննարկումը: 

Անի Սիմոնյան