«Միավորված հայեր» պաշտոնաթերթի Խմբագրական խորհրդի


2012 թ. հունիսի 15-ին ադրբեջանական այսպես կոչված «Սև Գլխարկներ» -ը ջարդել են, ինչպես իրենք են նշում, «հայկական 8 հայտնի կայքեր»` այդ թվում և «Միավորված հայեր» շաբաթաթերթի կայքէջը` 620 հոդվածներով: Նրանք նշել են նաև, որ հաջորդների թվում կլինի նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքը (mfa.am)*:

«Միավորված հայեր» պաշտոնաթերթի Խմբագրական խորհուրդը պաշտոնապես հայտարարում է, որ ցանկացած ընդվզում թերթի և այն ներկայացնող քաղաքական կուսակցության նկատմամբ հաջողություն չի ունենալու: Ինչպես բազմիցս հայտարարել ենք «Միավորված հայեր» կուսակցության շաբաթաթերթը շարունակելու է մնալ ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոց, որը ոչ միայն քննադատելու է իշխանամետներին և ոչ կառուցողական ընդդիմությանը, այլև մեկնաբանելու է միջազգային քաղաքական անցուդարձերը, այդ թվում ազերիների ագրեսիվ դրսևորումները հայ ազգի հանդեպ, քանի որ կուսակցության գործունեությունը ուղղված է նաև երկրի անվտանգության ու արտաքին պաշտպանական կայունության ամրապնդմանը:

Մենք կայուն և ճշմարիտ ենք ոչ միայն երկրի ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության վարման գործում. ի գիտություն բոլորին, այդ թվում և այսպես կոչված «Սև Գլխարկներ» - ի պարագլուխներին:


Հարգանքներով`

«Միավորված հայեր» պաշտոնաթերթի

Խմբագրական խորհուրդ

__________________
*Azerbaijan Black Hats. Hello armenia, hello terrorists!. Attacks continues all Goverment and news sites.we promised and we are continuing to attack! These days we were attacked by 8 well-known Armenian sites, it is only the beginning … you can not stop us, soon, more powerful the attack will come to all the Armenian network.This not a joke, it's not a game, this is war! Our next target will be mfa.am! Wait for us!. Azerbaijan Black Hats
Թարգմանություն. Բարև, Հայաստան, բարև ահաբեկիչներ: Բոլոր կառավարական և լրատվական կայքերի գրոհները շարունակվում են: Մենք խոստացել ենք և մենք շարունակում ենք գրոհը: Այս օրերին մենք գրոհել ենք 8 հայտնի հայկական կայքերի, դա միայն սկիզբն է ... Դուք չեք կարող կանգնեցնել մեզ, շուտով ավելի հզոր գրոհ կլինի հայկական ողջ ցանցով: Սա կատակ չէ , սա խաղ չէ, սա պատերազմ է: Մեր հաջորդ թիրախը լինելու է mfa.am (արտաքին գործերի նախարարության կայք): Սպասեք մեզ: Ադրբեջանի Սև Գլխարկներ: