Հայտարարություններ » Ծառուկյանը ցանկացել է ծեծել Հմայակ Հովհաննիսյանին

Մեր աղբյուրների փոխանցմամբ Գագիկ Ծառուկյանը Հմայակ Հովհաննիսյանի վրա այնքան զայրացած է եղել, որ նույնիսկ ցանկացել է ծեծել: Առյուծ արքայի ձեռքից Հովհաննիսյանին փախցրել է ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանը, ով շեֆին համոզել է, որ Հովհաննիսյանին անհրաժեշտ է բացատրել, և նա հավանաբար առաջին իսկ անգամից կհասկանա: Բանն այն է, որ Ծառուկյանը օգտագործել է Հովհաննիսյանին, իսկ վերջինս փորձել է Ծառուկյանին հասկացնել, որ իրեն չի կարելի «քցել», այլ պետք է թողնել, որ նա աշխատի պառլամենտում: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը այդ առիթով ասել էր, որ ոչ մեկին չի «քցել», ոչ էլ իրեն են «քցել»: «Այսօր թիկունքին հարվածելը, կամ թիկունքից հարվածվելը համարում են քցել կամ քցվել: Ես ասում եմ չեմ քցել և քցվել, դուք ինչ ուզում եք` մտածեք: Իսկ ես պնդում եմ, որ տրամաբանական էր իմ ինքնաբացարկը, քանի որ, այս խորհրդարանը հարիր չէ իմ կերպարին: Այն, ոչ թե ընտրվեց, այլ` կազմավորվեց»: Իսկ հարցին, թե նրա փայփայած հույսերից կոնկրետ որոնք չարդարացան, քաղաքագետը չմանրամասնեց. «Չէի սպասում, որ այսքան օլիգարխ կլինի խորհրդարանում»:

Հովհաննիսյանի այն արտահայտությունը, որ իրեն «մանդատից կարող է զրկել միայն Աստված» թողնում ենք առանց մեկնաբանության:

 

Նունե Գրիգորյան