1.Ինչպես հայտնի է, քաղաքականության հիմքը նպատակն է: Մեր կուսակցությունը միշտ հավատարիմ է մնացել իր նպատակին, գաղափարախոսությանը և սկզբունքներին: Նրանք հայտնի են մեր հասարակությանը դեռ 2000 թվականից …
2.Հարգելի հայրենակիցնե´ր, «Միավորված հայեր» կուսակցությունը 12 տարվա ընթացքում իր հնարավորության սահմաններում մասնակցել է բոլոր քաղաքական անցուդարձերին…
3.Այսօր Հայաստանում քաղաքական ուժերը կա´մ ընդդիմադիր են (մեր նախկին իշխանությունները), կա´մ իշխանամետ (մեր ներկա իշխանությունը): Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` իշխանության թևերը` օրենսդիր, գործադիր և դատական մարմինները “ՏՍցՑՈվօ տսցՑՏՍՐՈՑՈՎՌ, ՍՈՍ ՐՈՍՏՉՈÿ ՏտցւսՖ”: Մի խոսքով, այսօր ունենք դառը իրականություն` վերևում իշխանության խավարը, ներքևում խավարի իշխանությունը: Պետք է մի նոր ուժ, որը վեր է այդ երկուսի քաղաքական խաղերից: Դա հենց ազգի շահերին ծառայող երրորդ ուժն է, որի տիրակալն է Օրենքը …
4.«Միավորված հայեր» կուսակցության, որպես պետականամետ երրորդ ուժի նպատակն է Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ այդ նպատակին ուղղված մեր քայլերի արդյունքը կլինի Ձեր հավատի վերականգնումը ապագայի հանդեպ …
5.«Միավորված հայեր» կուսակցությունը` որպես պետականամետ երրորդ ուժ, իր գաղափարախոսության հենքում դրել է ազգի շահը, այն գերակա խնդիրները, որոնց լուծման ուղիները առկա են մեր ծրագրում …
6. Մենք ընդունում ենք ազատականացված տնտեսական քաղաքականությունը` ներառելով սոցիալական տնտեսության կառավարման որոշ դրույթներ, մասնավորապես, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերում պետության պարտադիր մասնակցությունը և վերահսկողությունը …
7.Այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ կուսակցությունների մեծ մասի կողմից տրվում են խոստումներ, ղեկավարվելով կարգախոսով` «Խաբիր ժողովրդին, եթե կարող ես» … Կա չափ և սահման, որը չի կարելի անցնել, բայց անցնում են, և մեղավորնեը մենք ենք` մտավորականներս: Սրա մասին չի կարելի լռել ո´չ այսօր, ո´չ էլ ԱԺ-ում…
8.Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ անում են, որ հայ ժողովուրդը ազգովի մասնակցի ընտրություններին, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ: Ընդդիմությունը պայքարում է` համոզված լինելով, որ կրկին կվերադառնա իշխանության:
Իշխանությունները նույնն են հայտարարում, սակայն զուգահեռ օգտագործում են վարչական լծակները և նյութական միջոցները: Նրանք ամեն գնով ցանկանում են պահպանել իշխանությունը…
9.Երկրում ստեղծված է վախի մթնոլորտ…
10.Մենք դեմ չենք օրենքին ծառայող իշխանություններին, բայց դեմ ենք իշխանամետներին, որոնք ծառայում են աթոռին և անձնական շահերին…
11.Մենք կողմ ենք առողջ և կառուցողական ընդդիմությանը…
12.Այն ուժերը, որոնք նախկինում իրենց համարում էին երրորդ ուժ, գտնվում են կա°մ իշխանամետների, կա°մ ընդդիմության պատգամավորական թեկնածուների ցուցակներում:
13. Ներկայումս մենք գործ ունենք մի իրավիճակի հետ երբ, շախմատի տախտակի երկու կողմում էլ սև խաղաքարեր են…
14. Հիշենք այդ կուսակցությունների մի քանի կարգախոսներ.
«Հավատանք, որ փոխենք», ախր, ո՞ւմ հավատանք, ի՞նչին հավատանք... Մի պահ ձեր հայացքներն ուղղեք կախված պաստառներին: Ախր ինչպես չեն հասկանում, որ իրենց գնացքը վաղուց գնացել է…
15.…պոպուլիստական հայտարարություններով, մուրաբա և հեռախոս բաժանելով` ինչպես «օրենքի երկիր կառուցենք» …
16. «Առաջ Հայաստան»` թալանվեց Հայաստանը, «Հավատանք, որ փոխենք», ո՞ւմ հավատանք, ի՞նչին հավատանք, ի՞նչը փոխենք...
17. Իսկ ի՞նչ է ուզում հայ գյուղացին կամ քաղաքացին. «Ի՞նչ եք տալու և ինչքա՞ն եք տալու Ձեզ ընտրելու համար», կամ «Ինչքա՞ն է այս ընտրությունների ընտրակաշառքի չափը և ո՞ւմից ենք ստանալու» և այլն: Բայց կան և այլ հարցադրումներ… «Ինչու՞ պատգամավորները չեն գնում աշխատանքի, բայց ստանում են աշխատավարձ», կամ «Ե՞րբ է լինելու արդարություն, ինչու՞ արդար ընտրություններ չեն անցկացվում» և այլ հարցեր…
18. Մեծ Սոկրատեսը ասում էր, որ արեգակի ամենամեծ թերությունը այն է, որ չի կարող տեսնել ինքն իրեն: ՄՀԿ բարի խորհուրդը ԱԺ ընտրությունների բոլոր մասնակից կուսակցություններին. աշխատենք, որ քաղաքական դաշտում ոչ միայն մենք մեզ տեսնենք, այլև ճանաչենք մեզ …
19. Պարտք եմ համարում հիշեցնել նրանց, որ որտեղ որոտում են պոպուլիստական թմբուկները, այնտեղ օրենքները լռում են և իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այն գտնվում է մեծահարուստների կրունկի ներքո: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նրանք ավելի հաճախ օգտվեն սեփական ականջներից, ոչ թե լեզվից և լսեն` ինչ է խոսում նրանց մասին հայ ժողովուրդը…
20. Նրանք, ում խոսքը գործ է, թող գնան ու գործով զբաղվեն: Իսկ Ազգային Ժողովում գործը պետք է խոսք լինի և օրենք…
21.Որպեսզի պատկերացնեք, թե որքանով է բարգավաճ Հայաստանը, ուշադրություն դարձրեք, թե Հայաստանի մարզերում ովքեր են բարգավաճում, ովքեր են Հայաստանը բռնագրավել և ովքեր են հայ ժողովրդի դժբախտությունների պատճառը: Միայն լսենք բարգավաճ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ճառերը, որ զարթնել է քնից և մոռացել իր իշխանամետ գործունեության անցյալը և ամեն ինչ կընկնի իր տեղը…
22. Իսկ ովքեր վազում են իշխանամետ ուժերի հետևից, հավատացեք, այդ ամբոխի մեջ ոչ մի լավ բան չկա և սպասելիքներ էլ չկան…
23.Լավ իշխանությունը այն չէ, որն ուզում է բարելավել երկրի վիճակը, այլ այն, որը և´ գիտի, և´ կարող է հասնել դրան: Մենք այսօր հասել ենք, բայց ոչ դրան …
24.Մեզ համար պարզ է, որ որքան շատ օլիգարխ լինի Ազգային Ժողովում, այնքան քիչ բնակչություն կմնա Հայաստանում…
25.Անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես.
- սահմանադրության ոլորտում մեր կուսկացությունը առաջարկում է արգելել քաղաքական կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ: Եթե չարգելենք` հայերենում բարեգործությունը և կաշառքը կդառնան հոմանիշներ: Առաջարկում ենք նաև` նվազեցնել ԱԺ պատգամավորների թիվը 50 տոկոսով, հատկապես կոճակ սեղմողների թիվը, վերացնել անձռնմխելիության ինստիտուտը` ազատելով օրենսդիր մարմինը, մեղմ ասած, ՙավտարիտետներից՚, կարգավորել պատգամավորի հետկանչումը և այլն…
- հայտնի է, որ երկրի տնտեսական զարգացման հիմքը մանր ու միջին բիզնեսն է: Անհրաժեշտ է աջակցել մանր բիզնեսին` առնվազն երեք տարի ժամկետով ազատել հարկային պարտավորություններից, համակողմանի հովանավորել միջին բիզնեսը, նպաստելով միջին խավի զարգացմանը:
- «Միավորված հայերը» առաջարկում է աջակցել պետության կողմից գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, գյուղացիներին անվճար տրամադրել ոռոգման ջուր ու պարարտանյութեր, նվազագույն տոկոսադրույքով տրամադրել երկարաժամկետ վարկեր, իջեցնել հողի հարկի դրույքաչափերը, վերանայել հարկային արտոնությունները, գյուղմթերքների շուկան անմիջնորդ վերադարձնել գյուղացուն, ապահովագրել մշակաբույսերի և գյուղի արտադրանքը: Մենք ղեկավարվում ենք մեր նախնիների հայտնի ասույթով` գյուղն ապրեց, քաղաքացուն կապրեցնի:
- արտաքին քաղաքականության ոլորտում «Միավորված հայերը» մասնավորապես, առաջարկում է ճանաչել Արցախը` որպես բանակցային իրավահավասար կողմ, համակողմանի աջակցել նրան մինչև միջազգային ճանաչումը, ընդհուպ Հայաստանի կողմից նրա անկախության ճանաչումը…
26. Մենք չենք կարող պաշտպանել երկրում բուռն զարգացում ապրող կոռուպցիան: Հայաստանը կոռուպցիայի աճի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է մոտ 130-րդ` մարդակերների տեղը…
27. Մենք պետք է հստակ գիտակցենք, որ կապիտալը չի ճանաչում ազգություն և հոսում է այնտեղ, որտեղ պաշտպանված է օրենքով: Վերջին տարիներին կապիտալի արտահոսքը Հայաստանից կազմել է շուրջ 5 մլրդ դոլար…
28. Մենք չենք հանդուրժում ստվերային տնտեսությունը: Այն պետք է բերվի իրավական դաշտ, արդյունքում դրական լուծում կստանան մեր նախընտրական ծրագրում նշված բազմաթիվ սոցիալական հիմնախնդիրներ, մասնավորապես, հնարավոր կդառնա բարելավել և´ կենսաթոշակները, և´ անապահով խավերին տրվող նպաստներն ու նրանց ցույց տրվող բժշկական անվճար ծառայությունները, պետության կողմից իրական հոգածություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամ ազատամարտիկների, Արցախյան պատերազմի մասնակիցների, միայնակ մայրերի և, առհասարակ, կանանց նկատմամբ:
29. Նախկին և այսօրվա իշխանությունների պատճառով ստեղծված ձեր ծանր նյութական վիճակը, հիմք է տալիս ձեր ձայները ստանալու համար բաժանել նյութական արժեքներ, կիրառել վարչական միջոցներ: Ցավոք, ոչ միայն ձեր մարզում, այլ ընդհանրապես երկրում ստեղծված է վախի մթնոլորտ. մեծահարուստ-օլիգարխները` կամակատարների միջոցով վախեցնում են Ձեզ, որ, եթե չքվեարկեք նրանց օգտին, կհեռացնեն աշխատանքից, կամ չեն ընդունի ձեր աճեցրած բերքը, իսկ իշխանությունը ընտրողներին կամ նրանց հարազատներին կզրկի պաշտոնից…
30. Հասկանալի է դառնում, որ ազատ, արդար ընտրություններն իրականացնելու են նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու` ո´չ աշխատանք, ո´չ նյութական արժեք, ո°չ ապագա: Նրանք իրականում հոգնել են և´ իշխանամետներից, և´ ընդդիմադիր ուժերից: Խոստումներ չեն ուզում լսել, նրանք մեզանից ռեալ քայլերի են սպասում…
31. Մենք պետք է հստակ գիտակցենք, որ գալիս են նոր ժամանակներ…
32. Մեզ օլիգարխները գնում են մեր իսկ փողերով, որոնք վաստակել են մեր օգնությամբ, մեր վաճառած ձայների շնորհիվ վաստակած աթոռներով, և այս ամենը, իհարկե, մեր ու մեր երեխաների և թոռների ապագան զոհաբերելու հաշվին…
33. Հավատացեք, ազատությունը, արդարությունը չի ապրի երկրում, եթե ժողովուրդը ծախու է: Արդարությունը, որ բոլորս ենք ուզում պետք է ուժեղ լինի, իսկ քաղաքական ուժը պետք է լինի արդարացի…
34. Մի վաճառեք օլիգարխներին այն, ինչ նրանք չեն կարող ձեզանից խլել: Ձեր ձայնն իրոք Ձերն է: Մի խաբնվեք, հանուն ձեր և ձեր երեխաների ու թոռների ապագայի: Բոլորս էլ ուզում ենք նրանց թողնել լավ երկիր, երկրում թողնել լավ երեխաներ, որ նրանք սիրեն և ապրեն սեփական երկրում…
35. «Միավորված հայերը» -ը մտել է ազնիվ ընտրապայքարի մեջ, որում նա ուզում է տեսնել ժողովրդի հաղթանակը` վերականգնելով հույսն ու հավատը իշխանությունների, և հետևաբար նաև արժանավոր ապագայի հանդեպ…
36. Անկախ ամեն ինչից, «Միավորված հայերը» կուսակցությունը իր սկզբունքներն ունի, որոնց կմնա միշտ հավատարիմ, անկախ քաղաքականության մեջ զբաղեցրած դիրքից: Նա պայքարում է և կպայքարի` որպես պետականամետ Երրորդ ուժ, մինչև որ օրենսդիր մարմինը, որն այսօր ո°չ ազգային է, ո°չ էլ ժողով, կդառնա իսկապես Ազգային Ժողով…
37. Մեր ընտրողները նրանք են, ովքեր մտածում են իրենց և իրենց երեխաների ապագայի մասին, ովքեր չեն կորցրել հավատը մեր «Սրբազան ծեսերի երկիր» Արատտա-Հայաստանի հանդեպ…
38. Թույլ տվեք հիշեցնեմ անտիկ փիլիսոփա Պլատոնի հետևյալ իմաստուն խոսքերը, որոնք արդիական են և մեր օրերի համար. «Ես այն պետության մոտալուտ կործանումն եմ տեսնում, որտեղ Օրենքն ուժ չունի և գտնվում է ինչ-որ մեկի իշխանության ներքո, իսկ այնտեղ, որտեղ Օրենքն է իշխողների տիրակալը, և նրանք` դրա ստրուկները, ես տեսնում եմ պետության փրկությունը»…
39.Համատեղ փրկենք սրբազան ծեսերի երկիր Արատտա- Հայաստանը…
40. Ժամանակն է ժողովրդին վերադարձնել հավատն իր ապագա´յի հանդեպ, իշխանությա´ն հանդեպ…
41. Ավարտելով խոսքս, հիշենք մեր նախնիների պատգամը`
«Հոգիներս պատկանում է աստծուն, անուններս` ժողովրդին, մեզ մնում է միայն պատիվը»…