Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ադրբեջանական գործողության արդյունքում, ցավոք, զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: Վերջապես պետք է վերացվի անպատժելիության մթնոլորտը ՊՆ-ում և մեղավորները կանգնեն պատասխանատվության առջև, որ չկրկնվեն նպանատիպ դեպքեր: «Միավորված հայերը» կուսակցությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ » Տեղի է ունեցել գնդակոծությո՞ւն, թե՞ հայ զինվորի որս