Նորություններ և իրադարձություններ » Գյումրեցիներն այցելում են «Միավորված հայեր»-ին, ՄՀԿ-ն էլ`գյումրեցիներին

«Միավորված հայեր» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը կամփոփի քաղաք Գյումրի այցելությամբ: Կուսակցությունն այս անգամ հանդիպման  հրավեր է ստացել արդեն գյումրեցիներից, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՄՀԿ-ի նախընտրական ծրագրային դրույթների նկատմամբ և ցանկանում են մինչ ընտրություններն առավել մանրամասն ծանոթանալ կուսակցության կողմից ծրագրված անելիքներին:

Կուսակցականներն ընտրողների հետ կհանդիպեն Գյումրիում մայիսի 4-ին ժամը 1-ին` Երևանի կենտոնական շտաբից մեկնելով 10:30-ին: Հանդիպումը տեղի կունենա Գյումրիի Անի թաղամասում` Պ. Սևակի 9/5 հասցեում` եկեղեցու հարևանությամբ, որտեղ տեղակայված է նաև ՄՀԿ շտաբը: Հանդիպման ընթացքում ելույթ կունենա «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միավորված հայեր» կուսակցություն էին այցելել մի խումբ գյումրեցի մտավորականներ, ովքեր անձամբ հանդիպել էին կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին և վերջինիս հետ քննարկել նախընտրական ծրագիրը, ուղղել համապատասխան հարցեր առանձին դրույթների վերաբերյալ, արել սեփական առաջարկությունները: Պարոն Ավագյանը ողջունել էր հյուրերի նախաձեռնությունը, նրանց շնորհակալություն հայտնել այցելության և առաջարկությունների համար` տալով բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն ու պատասխանելով ուղղված հարցերին: