Նորություններ և իրադարձություններ » Կայացավ ՄՀԿ-ի հանդիպումը արմավիրցիների հետ

«Միավորված հայեր»-ն արմավիրցիների նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ, ովքեր ցանկություն էին հայտնել` ծանոթանալու կուսակցության ծրագրային դրույթներին և առավելություններին: Նրանց գրավել էր կուսակցության` երրրորդ ուժի դերի ստանձնումը այսօրվա քաղաքական դաշտում, որը մինչ այդ բաց էր:

ՄՀԿ ներկայացուցիչներն ուղևևորվել էին Արմավիր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի գլխավորությամբ, ով նախընտրական ելույթ էր ունեցել հավաքվածների համար: Հանդիպման մասնակիցների շարքերում շատ էին նաև երիտասարդները, ովքեր հավանաբար իրենց ապագան ցանկանում են վստահել երրորդ ուժին, ով վեր է կանգնած քրեաօլիգարխիկ համակարգից, անհատական շահերից և կեղծ մեծամեծ խոստումներից: 

Ռուբեն Ավագյանը ելույթից հետո նաև անմիջական շփում է ունեցել հավաքվածների հետ, պատասխանել է վերջիններիս հարցերին և կոչ արել մասնակցել ընտրություններին` սեփական քվեով ընտրելով ապագան և թույլ չտալով օլիգարխներին ծառայեցնել նրանց ձայնը իրենց  անձնական շահերին: Կուսակցության հետ նախընտրական հանդիպմանը ներկա էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: