Հայտարարություններ » «Միավորված հայեր»-ը շարունակում է շտաբեր բացել
Այսօրվանից կգործի «Միավորված հայեր» կուսակցությունը հերթական նախընտրական շտաբը: Այս անգամ կուսակցականներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց դիմավորել են նաև գաղափարակիցներ և ընտրողներ: Նրանք տեղում բաժանել են կուսակցական ծրագրերի թռուցիկներն ու զրուցել հավաքվածների հետ խնդիրներից ու առաջիկա անելիքներից:
ՄՀԿ շտաբը տեղակայված Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` Սայադյան փողոց, Կենտրոնական հրապարակ: Նախընտրական շտաբի ղեկավարն է Լևոն Պիպոյանը, ով նույնպես պատրաստ է աջակցել բնակիչներին ընտրական գործընթացում ի հայտ եկող խնդիրների լուծման և խախտումների բացահայտման հարցում:
20. 04. 2012թ.