Զվարթնոց » Հիմնադրամի մասին

Երկրի և արտերկրի հարգելի հայրենակիցներ.

Հայոց նորանկախ պետականության ամրապնդման, նրա շուրջը աշխարհասփյուռ հայության համախմբման արդի փուլում էապես կարևորվում է մեր ազգի պատմական անցյալի, նրա մշակութային հարուստ ժառանգության մերօրյա արժևորումը, ազգը միավորող նոր գաղափարների առաջադրումը: Հայոց ազգային համերաշխության ու համախմբման գործընթացում` որպես խորհրդանիշներ, նորովի են իմաստավորվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մատենադարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, Պետհամալսարանը ... Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության բազում հուշարձանները հայության համար ոչ միայն անցյալի, այլև լուսավոր ապագայի կանգուն ու կենդանի ուղենիշներ են: Այսօր փլատակներից հառնել են Գառնիի հեթանոսական տաճարն ու վաղ քրիստոնեության անկրկնելի Տաթևի վանքը... Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի և հայ առաքելական եկեղեցու, համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի անմիջական հարևանությամբ Հայոց Պետականության կենսատու շնչով իր վերածննդին է սպասում դեռ ավերակ Զվարթնոցի տաճարը` Հայոց հավատքի փառքի տաճարը: Քիչ չեն այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի առջև ծառացած հոգսերը: Այնուհանդերձ, համոզված ենք, որ ճիշտ չի լինի Զվարթնոցի վերականգնման հնարավորությունը կապել հայաստանյան տնտեսության այսօրվա ծանր կացության հետ: Այդ համազգային կառույցին դրված ամեն մի քար, այդ սուրբ նպատակին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ և աշխատանքային ամեն մի օր, Զվարթնոցի վեր հառնելուն զուգընթաց, կնպաստեն ազգային գաղափարների շուրջ մեր համախմբմանը: Հարգելի հայրենակիցներ` "Միավորված հայեր"կուսակցությունը համակողմանիորեն աջակցելու  է "Զվարթնոց տաճարի վերականգնաման հիմնադրամին": Միաժամանակ կոչ է անում համախմբվել Զվարթնոց տաճարի վերականգնման գաղափարի շուրջ` հասնելով ազգային համերաշխության այնպիսի մակարդակի, որը մեզ կօգնի դուրս գալ հայ ազգին ոչ բնորոշ նվաստացուցիչ աղքատության մղձավանջից և կառաջնորդի արժանապատիվ կյանք տանող ուղիով: Զվարթնոցն իր Արծիվ-խոյակներով, "օղ-միասնություն", "օղ-հավերժություն" գաղափարներով, իր կառուցման պատմական վեհ նպատակներով` երրորդ հազարամյակի սկզբին վերածե´նք իրական Զվարթնոցի, դարձնենք մեր Հայրենիքի նորովի վերածնության խորհրդանիշ, որտեղ Հայոց Արևը հար կծագի կառույցի արծվենի թևերից:  

"Միավորված հայեր" կուսակցության վարչության նախագահ,

Ռուբեն Ավագյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  

 

<<ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

  • Ավագյան Լյուդմիլա Նիկոլայի, Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի նախկին Երևանի մասնաճյուղի գլխավոր տնօրեն, հոգաբարձուների խորհրդի նախագահ
  •  Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյան, Արմավիրի թեմի առաջնորդ, հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ
  • Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արցախի թեմի առաջնորդ, հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ
  • Բալայան Զորի Հայկի, գրող, հրապարակախոս
  • Վարդանյան Վաղարշակ Ներսեսի,ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության գեներալ-մայոր, փաստաբան 
  • Պետրոսյան Աստղիկ Բորիսի, իրավագետ (Շվեյցարիա, ք. Ցյուրիխ)
  • Հակոբջանյան Հրաչիկ Արամայիսի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, "Միավորված հայեր" կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ
  • Հովհաննիսյան Հովհաննես Թալիշի, "Միավորված հայեր" կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության տնօրեն
  • Մելքոնյան Արթուր Ազատի (ԱՄՆ)
  • Այվազյան Արթուր Բագրատի, իրավագետ
  • Սարգսյան Նաիրի Արծրունու իրավագետ - տնտեսագետ 

<<Զվարթնոց տաճարի վերականգնման հիմնադրամի>> գաղափարի ներքոհիշյալ պիոներները վառ կմնան <<Զվարթնոց տաճարի վերականգնման հիմնադրամի>> հիմնադիրների հիշողության մեջ.

Տիրան Մարության
Ղուկաս Չուբարյան
Արթուր Թարխանայան
Շահե արքեպիսկոպոս Աճեմյան
Պարիս Հերունի
Սոս Արտաշեսի Սարգսյան
Ջիմ Պետրոսի Թորոսյան
Կարապետյան Սամվել Գևորգի

Կարապետյան Սամվել Գևորգի24.05.2020թ.