Կուսակցություն » Ինչպես անդամագրվել
1.1. ՄՀԿ անդամ կարող է լինել 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, նպաստում կուսակցության նպատակների իրագործմանը, մասնակցում է նրա կառույցներից մեկի աշխատանքին, մուծում անդամավճար:
1.2. ՄՀԿ անդամակցությունը կամավոր է և անհատական:
1.3. ՀՀ ընտրական իրավունքով օժտված այլ անձինք, համաձայն կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ կետի, կարող են անդամակցել ՄՀԿ` առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:
1.4. ՀՀ քաղաքացին կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ:
Ծանոթագրություն.
1. ՄՀԿ անդամները, ովքեր ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:
Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:
2. Կուսակցության անդամ չեն կարող լինել.
ա) դատավորները,
բ) դատախազները,
գ) ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության և իրավապահ այլ մարմինների աշխատակիցները,
դ) ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի ծառայողները:
1.5. ՄՀԿ անդամին տրվում է միասնական անդամատոմս:
1.6. ՄՀԿ անդամի ընդունելությունը կատարվում է սկզբնական կազմակերպության ժողովում` անդամագրվողի դիմումի համաձայն, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ. սկզբնական կազմակերպություն չունենալու դեպքում` տարածքային, մարզային կազմակերպության խորհրդի կամ վարչության որոշմամբ:
1.7. Ընդունելության մասին սկզբնական կազմակերպության ժողովի որոշումը հաստատվում է տարածքային, մարզային կազմակերպության խորհրդի կողմից:
1.8. ՄՀԿ անդամները, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ունեն իրավունքներ և պարտականություններ: Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու դեպքում, կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման:
1.9. ՄՀԿ անդամի համար ՄՀԿ անդամակցությունը դադարում է.
ա/ իր գրավոր դիմումի համաձայն կուսակցությունից դուրս գալու դեպքում
բ/ նրա մահվան դեպքում
գ/ կուսակցության լուծարման դեպքում: