Statements » Բանավեճին 9 կուսակցությունից ներկա են 4-ը

eMedia.am, 11.04.2012 |«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած ՀՀ ԱԺ 2012 թ. ընտրություններին մասնակից 9 ուժերի բանավեճին ներկայացել էին ընդամենը 4 ուժ: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ընթերցել է ՀԱԿ ուղերձը, որտեղ ասվում է, որ «քանի որ ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ իր հիմնական թիրախը ՀՀԿ-ն է, նա ներկա չի քննարկմանը: ՀԱԿ-ը պատրաստ է բանավիճել միայն ՀՀԿ ներկայացուցիչների հետ»: 

Բանավեճին մասնակցում են Արա Նռանյան- ՀՅԴ, Աշոտ Երանոսյան- Միավորված հայեր, Արմեն Մարտիրոսյան- Ժառանգություն, Վազգեն Սաֆարյան- Կոմունիստական կուսակցություն: 

Բանավեճերը կանցկացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: