“Միավորված հայեր” կուսակցության կողմնորոշումը

2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ

 

“Միավորված հայեր” կուսակցությունը` որպես ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից` երրորդ ուժ, վերլուծելով ՀՀ Նախագահական ընտրությունների հետ կապված` այս օրերի իրավիճակը, քարոզարշավներում հնչող թեկնածուների ծրագրային դրույթները, սոցիալ-տնտեսական ոլորտում տրվող խոստումները, ինչպես նաև` “Միավորված հայեր” կուսակցության, “Երիտասարդ քաղաքագետի դպրոցի” կողմից Երևան քաղաքում և մարզերում անցկացրած սոցիալական հարցումների արդյունքները. 

Հայտարարում է

1. ՀՀ նախագահի թեկնածու գործող Նախագահը, չունի լուրջ մրցակից` թեկնածուները համատեղ չեն կարողանալու հաղթահարել 30 %-ոց շեմը և, հետևաբար, նա չունի կարիք աջակցության քաղաքական և այլ ուժերի կողմից:

2. Առաջիկա հինգ տարիների ընթացքում, որպեսզի ՀՀ նախագահը կենսագործի իր նախընտրական ծրագիրը, ուղեցույց ունենալով “Դեպի ապահով Հայաստան” կարգախոսը, անհրաժեշտ է, որ կյանքի կոչվեն “Միավորված հայեր” կուսակցության կողմից բազմիցս անգամ հնչեցրած հետևյալ գերակա խնդիրները.

 - սահմանադրության ոլորտում`

  • նվազեցնել 50 տոկոսով Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը, վերացնել նրանց անձեռնմխելիության ինստիտուտը և կանոնակարգել պատգամավորի ետկանչումը,

- տնտեսական ոլորտում`

  • օլիգարխներին բերել իրավական դաշտ և նպաստել իշխանությունը զավթած այդ անձանց անցնելու պատմության գիրկը,
  • մանր և միջին բիզնեսի համակողմանի հովանավորությամբ` աջակցել միջին խավի ձևավորմանը,
  • աջակցել պետական հովանավորությամբ գյուղատնտեսության զարգացմանը (ոռոգման ջրի ու պարարտանյութերի անվճար տրամադրում, երկարաժամկետ վարկերի նվազագույն տոկոսադրույքով տրամադրում, հողի հարկի դրույքաչափի իջեցում, գյուղմթերքների շուկայի անմիջնորդ վերադարձ գյուղացուն),

-սոցիալական ոլորտում` 

  • կտրուկ բարելավել միայնակ, բազմազավակ մայրերի և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, որը կլուծի հայ ազգի բազմացման խնդիրը,

-արտաքին քաղաքականության ոլորտում`

  • սատարել Արցախի` որպես բանակցային գործընթացի իրավահավասար կողմի ազատ ինքնորոշմանը, ընդհուպ` Հայասատանի Հանրապետության կողմից անկախության ճանաչումը, 
  • հասնել 1921թ. Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի վերանայմանը` որպես բոլոր ժամանակների միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարման փաստի:

 

“Միավորված հայեր” կուսակցությունը պատրաստ է աջակցելու երկրի նախագահին վերը նշված հիմնախնդիրները կյանքի կոչելու համար:

Ռուբեն Ավագյան

“Միավորված հայեր” կուսակցության 

քաղաքական խորհրդի նախագահ, 

իրավաբան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

11.02.2013թ.