Հայտարարություններ » «Միավորված հայեր» կուսակցության hայտարարությունը

 

«Միավորված հայեր» կուսակցությունը քաջատեղյակ է թուրք-ադրբեջանական մենթալիտետին, դա չէ, որ հիմա դատապարտում է: Կամ ինչո՞ւ է Թուրքիան նեղսրտում և չի արտահայտվում իր ազերի փոքր եղբոր հերթական «տմարդի» արարքի մասին:   Թուրքիան պետք է իր խիստ բացասական կարծիքը հայտներ, ոչ միայն բաշիբոզուկ Սաֆարովի, այլ Իլհամ Ալիևի, ոչ միայն` որպես երկրի ղեկավարի, այլ` որպես ամենավերջին արարածի ստոր արարքի վերաբերյալ:      

Իհարկե, դա չէ կուսակցության հայտարարության նպատակը: Թուրքը նոր չէ, որ ցույց է տալիս, որ ինքը մարդակեր է: Այլ` ինչո±ւ քաղաքակիրթ Եվրոպան լռում է իր  «քաղաքակիրթ»  հարևանի` Հունգարիայի  գաղտնի գործարքի վերաբերյալ, և մինչև ե±րբ պետք է Հայաստանի դիվանագիտական ծառայությունը ձախողի երկրի արտաքին քաղաքականությունը: Դա պատահականություն չէ, ցավոք, նաև վերջին վրիպումը չէ:  Անհասկանալի է, թե ինչ է նշանակում, որ Արտաքին գործերի նախարարությունում գիտեին հունգար-ադրբեջանական բանակցությունների մասին, ստացել էին նախապես բազմաթիվ ահազանգեր և ջանքեր չեն գործադրել` կանխելու անթույլատրելին, ընդհակառակը, ձգտում էին կոծկել իրականությունը: Փաստը ևս մի անգամ ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը,  իր ղեկավարի հետ միասին, չի համապատասխանում իրենց կոչմանը,  ինչպես մի քանի անգամ արդեն  հայտարարել է «Միավորված հայեր» կուսակցությունը:

Այդ ծառայությունը նույնիսկ չանդրադարձավ Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությանը, որ օրենք ընդունելու փոխարեն, կոչ են անում զբաղվել արտաքին քաղաքականության հարցերով, միաժամանակ, հորդորում են այլ երկրների խորհրդարաններին`   դատապարտել 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիա-Ադրբեջան իրականացված գործարքը: Ընդունենք ձևականորեն դատապարտեցին, հետո±:

Միթե± հնարավոր չէ, որ երկրի քաղաքական այրերը ծանոթանային ՀՀ Նախագահի արած սկզբունքային հայտարարություններին. որ բաշիբոզուկները չպետք է ազատ արձակվեն, որ պատճառ դարձավ, որ երկրի անվտանգությունից ելնելով բարձրացվի զորքերի զգոնությունը, որ գործարքի մեջ  մտած երկրի  հետ   սառեցվի դիվանագիտական հարաբերությունները, վերջապես, դա քայլ էր, կոչ, որ մի ընդհանուր առանցքի շուրջը միավորվեն տարբեր բևեռներում գտնվող ուժերը: 

«Միավորված հայեր» կուսակցությունը ցավով է ընդունում հայ դիվանագիտության թույլ տված ձախողումները և կոչ է անում. 

  • Վաղուց ժամանակն է արտաքին գործերի նախարարին և գերատեսչության այլ պատասխանատու անձանց պարբերաբար ոչ պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար ազատել աշխատանքից:
  • Հունգարիային, որ վերջինս, որպես քաղաքակիրթ երկիր, եթե այդպիսինն է,  բարի կամք դրսևորելով հայ ժողովրդի առջև, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, մի պետության, որը շրջափակման  մեջ գտնվելով հանդերձ`  բարգավաճում է, ի զարմանս  Ադրբեջանի, որի լծի տակ հայտնվելու դեպքում` Նախիջևանի նման դատապարտված կլինի կործանման: 
  • Տալ հավանություն ՀՀ նախագահի սկզբունքային դիրքորոշմանը, նեցուկ կանգնել և ազգովի պաշտպանել   այն:

n Հիմք ընդունելով «Միավորված հայեր» կուսակցության ծրագրային դրույթները, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը` Հունգարիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումից հետո` Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը:

«Միավորված հայեր» կուսակցությունը անելու է առավելագույնը` կյանքի կոչելու ազգին ծառայող օրենքի գերիշխանությունը, ի հակառակ օլիգարխների առկա իշխանության, որը հիմնական մեղավորն է ու պատասխանատուն երկրի արտաքին ու ներքին քաղաքականության սխալ դրսևորման և վարման հարցում: 

«Միավորված հայեր» կուսակցության 

Քաղաքական խորհուրդ  

01.09.2012թ.