Նորություններ և իրադարձություններ » «Դե թող փորձվի Freedom House-ը մի հատ երևա ես կողմերիը»

Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները խիստ զայրացած են Freedom House հեղինակավոր կազմակերպության զեկույցի պատճառով, որում Հայաստանը դասվում է կիսաավտորիտար երկրների շարքին: Իշխանություններին անհանգստացնում են հիմնականում նկատառումները ԶԼՄ-ների մասով: ՙԻնչ ասես` չեն գրել այդ զեկույցում ինչ ասես, - նշում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, - մնում էր մենակ ավելացնեին`ՙքրեաօլիգարխիկ ռեժիմ՚-ի պահը՚:

Իշխանությունների ներկայացուցիչները ցավով են ընդունել ԶԼՄ-ների ՙանազատ՚ լինելու փաստը:

ՙԱխր ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայաստանում ԶԼՄ-ները ազատ չեն: Արդյո՞ք դժվար է համեմատել 2003-ի, 2007-ի, 2008-ի ընտրությունները և այս վերջին ընտրությունները և տեսնել, որ այս անգամ չէինք խեղդում խոսքի ազատությունը նախկինի պես Մանավանդ 2008-ը նայեք. այնտեղ ակնհայտ ամեն ալիքով ՙպիսկում էինք՚ ընդդիմությունը, եթեր չէինք տալիս ՀԱԿ-ին, Զոլյանը անընդհատ առաջին նախագահին համեմատում էր Հիտլերի հետ, իսկ այս անգամ տեսեք` ինչ հավեսով էր ամեն ինչ կազմակերպված. ընդդիմությունը ավելի շատ էր երևում` քան մենք, ընդդիմության մասին խոսում էինք առանց էմոցիաների, Զոլյանը ընդհանրապես բնապահպան-ակտիվիստ էր դառել՚, - վրդովմունքով նշում է Շարմազանովը: Ցավոք, ընկեր Շարմազանովը մեռացել էր շեշտել երրորդ` պետականամետ ուժի մասին

ՙԷլ չեմ խոսում Հայաստանի հասցեին անձնական վիրավորանքների մասին՚ նշեց խոսնակը` անդրադառնալով այն մասին, որտեղ Հայաստանն ու Տաջիկստանը դրվում են նույն մակարդակի վրա: ՙԴե թող փորձվի Freedom House-ը մի հատ երևա էս կողմերը՚:

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը անանուն աղբյուրների հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է. ՙԶեկույցը ակնհայտորեն ռեվերանս էր դեպի ՀՀ ապօրինի ռեժիմը: Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ ԱՄՆ-ը և արևմուտքը շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարության տարածման մեջ և ցանկանում են ավելի շատ տեսնել թույլ և կիսակախված երկիր, - նշել է Զուրաբյանը, - մեր տրամաբանության մեջ պարզապես չի տեղավորվում, թե ինչպես կարելի է խոսել ՀՀ իշխանությունների մասին` առանց կիրառելու ՙքրեաօլիգարխիկ համակարգ՚ և ՙհանցավոր ռեժիմ՚ ֆրազները: Ցանկացայծ այլ ձևակերպում ջուր է լցնում այս թաթար-մոնղոլական բռնապետների ջրաղացին՚:

Որոշ քաղաքագետների կարծիքով` զեկույցը պարզապես հաշվի չի առել Հայաստանում ինտերնետի առկայությունը, ինչի արդյունքում` չի արտացոլվել էլեկտրոնային ԶԼՄ-ների անկախությունը և բազմազանությունը: ԱՄՆ աղբյուրները չեն բացառում, որ ոչ ադեկվատ արձագանքի դեպքում` հաջորդ անգամ կհամեմատեն Հայաստանը ոչ թե Տաջիկստանի, այլ այլ առավել հետամնաց մեկ ուրիշ երկրի հետ:

Մենուա Արշակունյան