Հայտարարություններ » Ծանր օրեր են սպասվում…

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ծանր օրեր են սպասվում Ազգային Ժողովի աշխատակազմի որոշ անդամների համար: Բանն այն է, որ Սամվել Նիկոյանի պաշտոնավարման ժամանակ Նիկոյանը ազատվել էր մի շարք պաշտոնյաներից, վերջիններիս փոխարեն նշանակելով իրեն հավատարիմ մարդկանց: Սակայն այս մարդկանց գործունեությունը իրենց պաշտոններում երկար չի տևի: Արդեն իսկ աշխատանքից ազատվել է Նիկոյանի անվտանգության պետը` Վիրաբը: Ամենակարևոր հաստիքների վրա, որոնք են` աշխատակազմի ղեկավարը, լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, ՙԱԺ նախագահի խորհրդականները ու օգնականները հենց Նիկոյանի օրոք եկան պաշտոնի:

Մեր աղբյուրները նշում են, որ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը հավանաբար կշարունակի պաշտոնավարել, քանի որ վերջինիս այնտեղ են գործուղել նախագահականից, և Արգամիչը չի կարող ազատվել վերջինիս ծառայություններից: Սակայն չի բացառվում, որ նախկին վարչության պետը, ով Նիկոյանի թեթև ձեռքով ազատվել էր պաշտոնից, նշանակվի ԱԺ նախագահի մամուլի խոսնակ: ԱԺ կուլիսներում քննարկվում է նաև այլ սցենար, որ հենց Զորյանը նշանակվի մամուլի խոսնակ` ազատվելով վարչության պետի պաշտոնից:

Անկախ ամեն ինչից` հայ ժողովուրդ, նորից ՙհավատա, նոր օրենսդրական բարեփոխումներին՚ և ՙկառուցի°ր օրենքի Հայսատան՚:   

Ներսես Մելիքյան