Հայտարարություններ » Ի՞նչ է անում ՄՀԿ-ն

 

«Միավորված հայեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը որոշակիորեն տարբերվում է այլ քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավի անցկացման հիմնական միտումներից: Դա ակնհայտ է դառնում հատկապես այն հարցերում, որոնց միջոցով շատ քաղաքական ուժեր իրենց մշտապես ջանում են պահել մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, այնինչ ՄՀԿ-ն դրա փոխարեն նախընտրում է աշխատել սեփական ծրագրերի և քաղաքական նպատակների իրականացման  ուղիների մշակման վրա: Որպեսզի հետագայում ընտրողների մոտ չառաջանա արդեն ավանդական դարձած հետընտրական մտահոգիչ հարցը` իսկ ուր մնացին նախընտրական մեծամեծ խոստումները: Ի վերջո այդպիսի խոստումներ տալուց առաջ հարկավոր է գոնե մոտավոր կերպով պատկերացնել դրանց իրագործելիության աստիճանը:

«Միավորված հայեր» կուսակցությունը քաղաքական խաղի իր կանոններն ունի, որոնց միշտ կմնա հավատարիմ` անկախ քաղաքական աստիճանում զբաղեցրած դիրքից: Կուսակությունը հետևում  է պետականամետ լինելու իր կոչմանը, որի գերակա նպատակն է քաղաքականության առանցքը դարձնել ազգային շահը, որը մնացել է ներկայիս օլիգարխիկ համակարգի ետնաբեմում և ստվերում: ՄՀԿ-ն ցանկանում է երկրի բարձրագույն կառավարման մարմիններում, այս դեպում` ԱԺ-ում, տեսնել մասնագետների, իրենց գործի գիտակների և պրոֆեսիոնալերի, որոնց ժաղավուրդը կարող է վստահել իր ապագան: ՄՀԿ-ն ցանկանում է մտավորականներին և գիտնականներին վերադարձնել իրենց պետությունը և վերջիններիս հնարավորություն ընձեռել ծառայեցնել իրենց գիտական և մտավոր ներուժը երկրի զարգացմանն ու առաջխաղացմանը:

«Միավորված հայեր» կուսակցությունը ժողովրդին չի ստիպելու դուրս գալ փողոցներն ու լսել միանման ճառերը, չի գնելու ժողովրդի ազատ ընտրության իրավունքը, այլ վաստակելու է այն իր խոսքով, ծրագրերով և թիմային բուռն ու նվիրված աշխատանքով: Թիմ, որն ունի նոր խոսք, նոր ասելիք, որը հնչեցնելու է ոչ թե օլիգարխների, քրեական հեղինակությունների, նախկին դատվածների կամ անգրագետների, այլ հասարակ մարդկանց, գիտնականների, մտավորականների, երիտասարդների շուրթերից: «Միավորված հայեր»-ը մտել է ազնիվ ընտրապայքարի մեջ, որում նա ուզում է տեսնել ժողովրդի հաղթանակը` վերականգնելով հույսն ու հավատը իշխանությունների, և հետևաբար նաև արժանավոր ապագայի հանդեպ:

Այն մշտական պատվերով հարցերը, թե ի՞նչ է անում ՄՀԿ-ն, ինչու՞ է պասիվ, չի մտել ընտրապայքարի մեջ, հենց վերոգրյալում կարող են ստանալ իրենց պատասխանները: Եվ վերջապես, «Միավորված կուսակցությունը», ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի, աշխատում է ժողովրդի համար և ոչ թե ժողովրդին ինչ-որ բան ցույց տալու համար:

Միավորված հայեր կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Ավագյան