Կուսակցություն » Ծրագիր

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 

2012

Հաստատված է ՄՀԿ VI արտահերթ համագումարում` 25 մարտի 2012թ.

ՄՀԿ նպատակը Հայաստանում ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության ստեղծումն է« որտեղ կգործի իրավունքի գերակայությունը« բոլորը հավասար կլինեն օրենքի առջև« և որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները:

«Միավորված հայեր» կուսակցությանª որպես ազգային-հայրենասիրական« կենտրոնաձիգ« հզոր և կայուն պետականության կողմնակից երրորդ ուժի, խնդիրները և սկզբունքներն ենª հայոց պետականության ամրապնդումը, տնտեսական և հոգևոր ներուժի զորացումը, ժողովրդի համակողմանի զարգացումն ու բարգավաճումը, արտագաղթի կանխումը` այդ նպատակին ծառայեցնելով աշխարհասփյուռ հայության Մայր Հայրենիքի շուրջը համախմբումը, քաղաքական մթնոլորտի առողջացումը, քաղաքացիական հասարակության կառուցմանն օժանդակումը, ՀՀ Սահմանադրության շրջանակներում իշխանությունների ձևավորման գործընթացին մասնակցությունը և հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Հայ Դատի, նրա մասը կազմող ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծմանն աջակցումը, ազգային պետական հիմնախնդիրների լուծման գործում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ազդեցիկ գործիչների ջանքերի համատեղումն ու հավաքական ուժի ստեղծումը:

Ռազմավարական այս նպատակների իրագործումը պահանջում է անհապաղ մշակել և իրականացնել սոցիալ-իրավական, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային միջոցառումներ, որոնց իրագործման համար ընտրում է միմիայն ժողովրդավարական ուղիներª արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով, Սահմանադրությամբ նախատեսված կարգով£

 

1. ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՄՀԿ-ն առաջնորդվում է ազգային գաղափարախոսությամբ, որի հիմքն է համազգային սթափ մտածողությունը, որը« համամարդկային արժեքներն ընդունելով հանդերձ, ենթադրում է առաջնորդվել ազգային շահերով: Ազգային գաղափարախոսությունը վեր է կանգնած հասարակական խավերից, կուսակցություններից և անհատական շահերից: Դրա հիմքում պետք է լինեն սոցիալ-իրավական արդարությունն ու բարոյականությունը, որոնք առաջնորդելու են հայ ժողովրդին դեպի հասարակական համերաշխություն: Հասարակական-պետական կենսագործունեության տեսակետից վնասակար ու անընդունելի են այն փոփոխությունները, որոնք, թեկուզև ժամանակավորապես, թուլացնում են հասարակության միջին խավը, քանի որ դա հանգեցնում է համազգային ուժի թուլացման: Ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելու դեպքում նվազագույնի կհասնեն իշխանությունների վրիպումներն ու սխալները:

Կուսակցությունը գտնում է, որ պետության դերը տվյալ համակարգում առաջնահերթային է, եթե բարեփոխումների իրականացումը տեղի է ունենում սահմանադրական, տնտեսական, սոցիալական և պետական կառավարման ոլորտներում:

Տնտեսության բնագավառում առաջնահերթ կարևորվում են արդյունաբերության և գյուղատնտեսության այն ճյուղերը, որոնք հնարավորություն են ընձեռում Հայաստանում ավելի մեծ թվով հայրենակիցների բնակեցման« միջին խավի ամրապնդման համար« խթանում են տարածքային միավորների համամասնական զարգացումը, բնապահպանական ծրագրերի իրականացումը: Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել տնտեսության տարբեր ճյուղերի էներգետիկ անվտանգությունը և տնտեսական երաշխիքները, ստեղծել էներգետիկ նոր հզորություններ ու էներգիայի նոր այլընտրանքային աղբյուրներ:

Հատուկ ուշադրության են արժանի գիտության այն բնագավառները, որոնց կենտրոնն է համարվում Հայաստանը, իսկ կրողըª հայ ժողովուրդը:

Ազգային գաղափարախոսության առումով հասարակական կյանքում ընթացող բոլոր երևույթները գնահատվում են ազգային միասնության ազգահավաքի, ազգային հոգեկերտվածքի և բարոյականության տեսանկյունից: Այդ նպատակով ՄՀԿ-ն իր առջև խնդիր է դնում`

  • հայոց բուն թվականության վերականգնումը մ.թ.ա. 2492 թվականից` կիրառվող թվարկությանը զուգահեռ,
  • պետականորեն օգոստոսի 11-ը` որպես հայոց նոր տարվա` Նավասարդի նշումը,
  • գրաբարի` առավել գործածական և գեղեցկագույն բառերի պետականորեն վերականգնումը,
  • Երևան քաղաքի Էրեբունի (Երևան) անվան պետականորեն վերականգնումը:

Առաջնային և հատուկ նշանակություն է տրվում Սփյուռքին: Առանց հայրենիքի կամայանա սփյուռքի ազգային կյանքը, իսկ առանց աշխարհասփյուռ հայության քաղաքական, բարոյական և նյութական աջակցության` առավել կբարդանա Հայաստանի բարգավաճման գործընթացը: Անհրաժեշտ է ապահովել իրավահավասարությունը ՀՀ քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

ՄՀԿ ազգային գաղափարախոսության առանձնաշնորհն է համարվում ազգային բոլոր ուժերի միավորումը հանրապետության շուրջ, որը կնպաստի լուծելու պետության ամրապնդման և զարգացման գերխնդիրը ª հասարակական-քաղաքական, սոցիալ-իրավական և այլ համոզմունքների պահպանմամբ համապատասխան իրավական և կազմակերպական կառույցների ստեղծումը, որոնք կապահովեն անհրաժեշտ պայմաններ համազգային խնդիրների լուծման գործում: Որպես Հայոց հավատքի, փառքի և միասնության խորհրդանիշ ընդունելով Զվարթնոց տաճարը` ՄՀԿ-ն սատար է կանգնում դրա ազգովին վերականգնմանը£

ՄՀԿ-ն ազգային քաղաքականության մեջ առաջնային խնդիրներից մեկն է համարում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկական և մշակութային առանձնահատկությունների ճանաչումն ու հարգումը, հայ ժողովրդի հետ զարգացման հավասար պայմանների ապահովումը:

Հայաստանի մշակութային ամբողջ ժառանգությունը համարվում է հայ ժողովրդի համընդհանուր սեփականությունը` անկախ դրա ստեղծման ժամանակից, վայրից, հեղինակների կրոնական և քաղաքական հայացքներից:

Հայ Դատի հիմնահարցը պետք է դառնա ընթացիկ և ապագային միտված ազգային-պետական քաղաքականության առանցքային խնդիր, պետությունը պետք է նպաստի հայ ժողովրդի պատմական անցյալի ճանաչմանն ու ըստ արժանվույն գնահատմանը:

2. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Գերագույն խնդիրներից ՄՀԿ-ն առաջնահերթ է համարում ՀՀ Սահմանադրության վերանայումը« որի շրջանակներում ցանկանում է.

  • արգելել քաղաքական կուսակցություններին զբաղվել բարեգործական գործունեությամբ,
  • իրագործել սահմանադրական փոփոխություններª օրենսդիր« գործադիր և դատական մարմինների գործառույթների հստակ տարանջատում«
  • իրագործել դատաիրավական համակարգի բարեփոխումներ© եղած բարեփոխումները ցանկալի արդյունք չեն տալիս« քանի որ այդ ոլորտի կառույցներն իրենք են հաճախ գտնվում կոռումպացված հարաբերությունների ցանցում: Դատավորները պետք է ընտրվեն, այլ ոչ թե` նշանակվեն: Պետք է գործի նաև նրանց հետկանչման ինստիտուտը,
  • նվազեցնել Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը մինչև 50 տոկոս« վերացնել անձեռնմխելիության ինստիտուտը և կանոնակարգել պատգամավորի հետկանչումը,
  • վերացնել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգը, և հանել համամասնական ընտրակարգով նախատեսված գրավը,
  • իջեցնել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով նախատեսված մանդատների համար 5 և 7 տոկոս անցողիկ սահմանագիծը (շեմը)` համապատասխանաբար` 3 և 5 տոկոսի£

 

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ տնտեսության ներկա վիճակից դուրս գալու ձգտման ճանապարհին ՄՀԿ-ն ծրագրում է©

  • օլիգարխների գործունեության դուրս հանում ստվերից և բերումը իրավական դաշտ: Հասնել տնտեսության վիճակագրական հաստատված տվյալների և բնակչության իրական սոցիալական վիճակի համապատասխանության,
  • արդյունավետ և գործուն իրավական դաշտի ստեղծմամբ« մանր ու միջին բիզնեսի համակողմանի հովանավորությամբ միջին խավի ձևավորման աջակցում«
  • արտադրության ազգային կարևորագույն ճյուղերի պետական վերահսկողության իրականացում (Հայկական ատոմային էլեկտրակայան« էլեկտրացանց« կապ« ռազմաարդյունաբերական համալիր և այլն
  • ազգային արդյունաբերողի շահերի պաշտպանում«
  • միջպետական և մասնավոր ներդրումների համար բարենպաստ դաշտի ստեղծում: Ներդրողների պաշտպանությունը կոռումպացված տարրերից, իշխանության հանդեպ արտասահմանյան և տեղացի ներդրողների վստահության վերականգնում, որի արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր:
  • պետական իրական հովանավորությամբ գյուղատնտեսության զարգացման աջակցում (ոռոգման ջրի ու պարարտանյութերի անվճար տրամադրում, անտոկոս երկարաժամկետ վարկերի տրամադրում, հողի հարկի դրույքաչափերի իջեցում, հարկային արտոնությունների վերանայում, գյուղմթերքների շուկայի անմիջնորդ վերադարձ գյուղացուն, մշակաբույսերի և գյուղի արտադրանքի ապահովագրում և այլն),
  • սեփականության ցանկացած օրինական ձևի զարգացման նպաստում«
  • հարկային կայուն օրինական դաշտի կյանքի կոչումª ապահովելով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հավասարությունը հարկային դաշտի առջև, օրենսդրական հաճախակի փոփոխությունների բացառում£ Պետք է ստեղծել հարկային այնպիսի պայմաններ, որոնք կխթանեն ներդրումներին,
  • կուսակցությունը կարևորում է վարկային և դրամական գործառնությունների հստակեցումը և նպատակային դրամավարկային տնտեսական հիմնահարցերի կարգավորումը,
  • կուսակցությունը կարևոր է համարում բյուջեի և նրա իրացման համաժողովրդական քննարկումը, նրա ընդունման գործընթացի հրապարակայնացումը և բյուջետային մասնահանումների վրա հասարակական վերահսկողության իրականացումը,
  • կուսակցությունը կարևորում է մաքսային հսկողության իրականացումը և գործունեության հրապարակայնացման հստակ մեխանիզմի մշակումը,
  • կուսակցությունը գտնում է, որ պետք է տնտեսության ճյուղային տարբեր ոլորտների խնդիրների լուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծել,
  • պետք է նպաստել տնտեսության նպատակային օգտագործմանը, տարածքային և հետագա զարգացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ,
  • կուսակցությունը նախատեսում է արտաքին տնտեսական կապերի զարգացում և փոխշահավետ տնտեսական համագործակցության իրականացում,
  • կուսակցությունը կարևորում է վճարային առևտրային համակարգի կատարելագործումը և դրանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը,
  • կուսակցությունը գտնում է, որ պետք է նպաստել ֆինանսական դաշտի պարզեցմանը և զարգացնել արտահանվող արտադրանքի ֆինանսական շուկայի հնարավորությունները,
  • պետք է խթանել արդյունաբերության այնպիսի ճյուղերի առաջացմանը և զարգացմանը, որոնք հիմնված են ժամանակակից տեխնոլոգիաների վրա և հումքատար չեն:

4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ հասարակությանն արժանապատիվ կյանք և ապահով ապագա կերտելու համար ՄՀԿ-ն մշակում է ծրագրեր« որոնց առաջնահերթ նպատակն է©

  • սոցիալական արդարության հաստատում և սոցիալ-տնտեսական կայունության ապահովում«
  • դոտացիոն համակարգի կատարելագործում«
  • ընտանիքի կենսամակարդակի բարձրացում«
  • անապահով խավերի բժշկական և կրթական խնդիրների լուծում«
  • երկրի ժողովրդագրական վիճակի բարելավում: Արտագաղթի կասեցում, ներգաղթի կազմակերպում և թրաֆիքինգի դեմ անզիջում պայքարի` որպես ժամանակակից ստրկության ձևի, իրականացում,
  • երիտասարդ սերնդի բազմակողմանի, ներդաշնակ դաստիարակություն, ավանդականի և նորի ստեղծագործական իմաստավորում, միայնակ մայրերի և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ բարելավում, որով հնարավորություն կընձեռվի երկրում ծնելիության` որպես վերարտադրողության ստրատեգիական ռեսուրսի մակարդակի բարձրացման,
  • գիտության խթանում` տնտեսության տարբեր ոլորտներում գիտական նվաճումների և գյուտերի շահավետ ներդրմամբ, գիտության և կրթության բնագավառում ընդգրկված մտավորականության« հասարակության դերի և սոցիալական ապահովության խնդիրների արժանապատիվ լուծում« որակավորման բարձրացման և սերնդափոխության ճիշտ քաղաքականության մշակում և ներդրում,
  • ուսման վարձը պետք է սահմանվի կրթության ինքնարժեքի և ազգաբնակչության տնտեսական վիճակի հաշվառումով: Կուսակցությունը կարևորում է անապահով խավերի կրթական խնդիրների լուծումը` արդյունաբերության զարգացումը հստակորեն կապելով կրթության զարգացման հետ: Արտադրությունը պետք է մասնագետների պատրաստման պատվիրատու դառնա և վճարի դրա դիմաց:
  • Անհրաժեշտ է ստեղծել հատուկ կրթական հիմնադրամներ, որոնք թույլ կտան ընդունակ երեխաներին որակյալ կրթություն ստանալ, ինչպես նաև գիտական և կրթական ծրագրերին զուգահեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգաբնակչությանը մասնագիտական, սոցիալական և մշակութային ծառայություններ մատուցող կենտրոններ հիմնել,
  • մասնագիտական կրթության կազմակերպման գործում աշխատաշուկայի անընդհատ փոփոխվող պահանջների մշտական հաշվառում, մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ոլորտի զարգացման պետական հովանավորություն անդրագոգիկայի սկզբունքներին համապատասխան,
  • կուսակցությունը գտնում է, որ սպորտը պետք է դիտել որպես պետության ռազմավարական հիմնախնդիր, որպես բնակչության առողջության պահպանման և զինված ուժերի բարձր մարտունակության գրավական: Պետք է նպաստել պետական համալիր քաղաքականության մշակմանն ազգաբնակչության համընդհանուր սպորտային մարզաձևերում ընդգրկմանը, ամենամյա դոտացիաների տրամադրմանը համահայկական սպորտային միջոցառումներին: Հանրապետության մարզերում զանգվածային մարզաձևերը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել ծրագրեր,
  • կուսակցությունը կարևորում է օրենսդրական դաշտի կատարելագործումը: Պետք է ստեղծել գործուն մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն իրական ժողովրդավարության կայացման գործում խոսքի և տեղեկատվության ազատության դեմ ուղղված ընդվզման կանխմանը:

Ծառացած խնդիրների լուծման հարցում, որպես երրորդ ուժ, ՄՀԿ-ն կարևորում է համագործակցությունն իշխանամետ, ընդդիմադիր և պետականամետ ուժերի հետ: Պետք է սատար կանգնել օրենքին ծառայող իշխանություններին, բայց ոչ իշխանամետներին: Պետք է ներկայի և ապագայի համար պատասխանատու լինել ժողովրդի առջև:

5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՄՀԿ-ն` որպես միասնական« կայուն և հզոր պետականության« երկրի և° ներքին պետական կառավարման« և° արտաքին քաղաքականության ոլորտի առողջացման ջատագով, աշխարհում հայոց երկրի արժանապատիվ տեղին ցանկանում է հասնել այդ ոլորտների հիմնարար փոփոխություններով, որի համար աշխատանքներ է իրականացնելու` նպաստելու հետևյալ ուղղություններին©

5.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

  • ազգային պետականության ամրապնդում, կադրային քաղաքականության իրականացումª արհեստավարժության հիման վրա«
  • պետական ապարատի անհարկի ուռճացման, նրա աշխատավարձերի և ֆինանսական այլ միջոցների անիրատես շռայլման կասեցում«
  • անողոք պայքարի իրականացում վարչական մարմինների պաշտոնատար անձանց կաշառակերության, չարաշահումների դեմ« որի արդյունավետ ձևը« ըստ միջազգային փորձի, իրավունքի գերակայության և բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հավասարության ապահովումն է«
  • օրենքի առջև բոլոր քաղաքացիների իրական հավասարության արմատավորում«
  • պետական և հասարակական-քաղաքական կառույցներում կնոջ դերի բարձրացում և կարևորագույն գործընթացներում նրա համակողմանի ընդգրկում«
  • մարդու իրավունքների լիարժեք իրացում« էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ պետական հոգատարության հստակեցում և ազգաբնակչությանª բնապահպանական կուլտուրայի դաստիարակում:

5.2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

  • մեր նախնիների` արտաքին քաղաքականության ասպարեզում ճկուն, կոմպլիմենտար մոտեցմանը հետևում© մեր ժողովրդի հազարամյակների պատմությունն այդ ճշմարտության ապացույցն է£ Այդպես է եղել և° Արտաշեսյանների« և° Արշակունիների« և° Բագրատունիների« և° Կիլիկիայումª Ռուբինյանների ու Հեթումյանների ժամանակ«
  • հայ ժողովուրդը միշտ եղել է ինտերնացիոնալիստ, հարգել և հարգում է այլ ազգերի, ժողովուրդների բարքերը, սովորույթները: ՄՀԿ-ն սատարելու է Հայաստանի Հանրապետությանը` անզիջում պայքար մղելու աշխարհի ցանկացած երկրում ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի զավակների նկատմամբ կրոնական, ազգայնամոլական և սքինհեդական, ինչ ձևով որ այն արտահայտվի` ռուսական, վրացական, թուրքական կամ գերմանական, հնարավոր դրսևորումների դեմ,
  • նպաստել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը« ազգի ոտնահարված իրավունքների և հասցված վնասի վերականգնմանը,
  • հասնել 1921թ. Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի մերժմանը` որպես բոլոր ժամանակների միջազգային իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարման փաստի.
  • Արցախիª որպես բանակցային գործընթացի իրավահավասար կողմի, ազատ ինքնորոշման սատարում« Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցում: Կուսակցությունն անհրաժեշտ է համարում միջազգային կառույցների ԼՂՀ-ի ինտեգրման նպաստումը` որպես Արցախի ինքնորոշման և անվտանգության գրավական, հակառակ դեպքում ճանաչել Արցախի անկախությունը ՀՀ կողմից,
  • նպաստել հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը,

Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատի տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, ակտիվորեն համագործակցի ԱՊՀ երկրների հետ` ելնելով իր ռազմավարական շահերիցª համակովկասյան կայունացման նպատակով սերտորեն համագործակցի Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, փոխշահավետության հիման վրա զարգացնի և խորացնի հարաբերությունները ԱՄՆ-ի, Չինաստանի, Արաբական աշխարհի« Եվրամիության, Իրանի« Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների հետ£ Կուսակցությունը գտնում է, որ տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման հասնելու Հայաստանի հանրապետության ուղին Եվրամիությանն ինտեգրվելն է, որով կապահովվի ժողովրդավարական միջազգային չափանիշների իրական ներդրումը երկրում: Կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի ակտիվ համագործակցությունն ԱՊՀ երկրների հետ բխում է ՀՀ ռազմավարական շահերից:

ՀՀ ռազմավարական շահերից է բխում նաև հեռանկարային ծրագրերի մշակումը, զինված ուժերի արդիականացման ուղղությամբ ՀԱԴԿ (ՆԱՏՕ) փոխհամագործակցությունը` չհակադրվելով ՌԴ ռազմաքաղաքական շահերին:

ՄՀԿ-ն գտնում է, որ համակովկասյան կայունացման սերտ համագործակցության նպատակով պետք է շարունակել դիտել Ռուսաստանը որպես ավանդական դաշնակից և խորացնել ու զարգացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ:

Կուսակցությունը կարևորում է հարաբերությունների զարգացումը և խորացումն Իրանի հետ` փոխշահավետության հիման վրա, մանավանդ, որ տարածաշրջանային իրավափոխհարաբերություններում գնալով մեծանում է Հայաստան-Իրան գործընկերության դերը:

Սերտ համագործակցության և համակովկասյան կայունացման նպատակով պետք է իրականացնել փոխշահավետ տնտեսական քաղաքականություն Վրաստանի հետ` հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Սակայն կուսակցությունը միանշանակ պաշտպանում է ջավախահայության շահերը և իր ծրագրային ազգապահպան քաղաքականությունից ելնելով` ձեռք է առնելու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Մերձավոր Սփյուռքի հայը, այդ թվում և ջավախեցին, պետության մասշտաբով չօտարվի իր հայրենի վայրերից, ընդհակառակն, ավելի խոր արմատներով ամրանա:

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Ձգտելով հասնել հայրենիքի և աշխարհի բազմաթիվ երկրներում սփռված հայ ժողովրդիª Սփյուռքի միասնությանը« և ՙՀայե°ր« միացե°ք իրավական երկրում՚ կարգախոսը դիտելով որպես համազգային խնդիր` ՄՀԿ-ն որոշում է©

  • ստեղծել սերտ համագործակցություն մեր նախնիների բազմահազարամյա ՙՍրբազան ծեսերի՚ երկրում Հայրենիքի և Սփյուռքի կուսակցությունների« հոգևոր« հասարակական-քաղաքական կազմակերպությունների« գիտության« մշակույթի և զանգվածային լրատվական միջոցների միջև«
  • հենվելով վերը նշված սերտ համագործակցության վրաª ստեղծել Հայրենիքի և Սփյուռքի միասնական ազգային գաղափարախոսություն© ՙՀայ ժողովրդի ուժը իր միասնության մեջ է՚«
  • որպեսզի հայ ազգի միասնության` դարերով հնչած այդ կարգախոսը վերածվի այս դարին համապատասխանող գործնական իրականության« անհրաժեշտ է ստեղծել մշտական գործող մեխանիզմª Հայրենիքի և Սփյուռքի Միասնության Խորհուրդ (ՀՍՄԽ) հասարակական-քաղաքական կազմակերպություն` նրանում ընդգրկելով հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներինª մշակելու այդ խորհրդի գործելակերպի կանոնակարգը« քաղաքական« իրավական և սոցիալ-տնտեսական հարցերին առնչվող հիմնախնդիրները«
  • հաշվի առնելով հայ ժողովրդի միասնության և համախմբման գործում կրոնական տարբեր աղանդների վնասակար ազդեցությունըª ամենուր նպաստել Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը« հայ ժողովրդին հարազատ քրիստոնեության, Սուրբ երրորդության և ՙՄեկ ազգ« մեկ մշակույթ, մեկ կրոն՚ կոչն ընդունել որպես միասնության նշանաբան«
  • Հայրենիք և Սփյուռք բառերն ամբողջ տեքստում գրել մեծատառերով«
  • քաղաքական« տնտեսական« բարոյական և սոցիալական վերափոխումների հետևանքով առաջացած անարդարության« կաշառակերության« գործազրկության և այլ բացասական երևույթների արդյունքում տեղ գտած տարեցտարի աճող արտագաղթը կանխելու և հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար ՄՀԿ-ն իր մտավոր« գիտական« բարոյական« իրավական և տնտեսական ուժի ողջ կարողությամբ ձգտում է իրականացնել պայքար` ժողովրդին աղքատության եզրին հասցրած վերոհիշյալ բացասական երևույթների դեմ£

ՄՀԿ-ի ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՆ ԵՆ`

«ՀԱՅԵ°Ր, ՄԻԱՑԵ°Ք ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ»,

«ՃՇՄԱՐԻՏ ՍՈՑԻԱԼ-ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»,

«ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵՆՔ ԱԶԳԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

ՄՀԿ-ի գործունեությունն առաջին հերթին պետք է ուղղված լինի արտագաղթի կասեցմանը, ազգային գաղափարախոսության հրամայականովª հայ ազգի համախմբմանը, Հայաստանում հասարակական-քաղաքական, սոցիալ-իրավական, տնտեսական և հոգևոր ներուժի համատեղմանն ու կենսապայմանների բարելավմանը:

ՄՀԿ քաղաքական խորհուրդ և վարչության