Գլխավոր
.
2012թ.  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1.«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» կուսակցությունը` հապավումը ՄՀԿ, քաղաքական և հասարակական նպատակներ հետապնդող, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող քաղաքացիների կամավոր քաղաքական կազմակերպություն է (կուսակցություն), որը հանդես է գալիս որպես ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից, երրորդ ուժ: 1.2. ՄՀԿ արտահայտում է հայ ժողովրդի հասարակական-քաղաքական և սոցիալ-իրավական շահերը: Նրա հիմնական արժեքներն ...
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ  2012 Հաստատված է ՄՀԿ VI արտահերթ համագումարում` 25 մարտի 2012թ. ՄՀԿ նպատակը Հայաստանում ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության ստեղծումն է« որտեղ կգործի իրավունքի գերակայությունը« բոլորը հավասար կլինեն օրենքի առջև« և որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները: «Միավորված հայեր» կուսակցությանª որպես ազգային-հայրենասիրական« կենտրոնաձիգ« հզոր և կայուն պետականության ...
Երկրի և արտերկրի հարգելի հայրենակիցներ. Հայոց նորանկախ պետականության ամրապնդման, նրա շուրջը աշխարհասփյուռ հայության համախմբման արդի փուլում էապես կարևորվում է մեր ազգի պատմական անցյալի, նրա մշակութային հարուստ ժառանգության մերօրյա արժևորումը, ազգը միավորող նոր գաղափարների առաջադրումը: Հայոց ազգային համերաշխության ու համախմբման գործընթացում` որպես խորհրդանիշներ, նորովի են իմաստավորվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մատենադարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, Պետհամալսարանը ...